Լրահոս
Օրվա լրահոսը

Տարոն Մարգարյանը հանդիպել է ԵԱՀԿ դիտորդների պատվիրակության հետ

Հունվար 21,2013 17:04

Առաջիկա ՀՀ նախագահական ընտրությունների Երևանում քարոզարշավի կազմակերպման հետ կապված հարցեր են քննարկվել Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանի և ԵԱՀԿ երկարաժամկետ դիտորդների պատվիրակության անդամների հետ հանդիպման ժամանակ:

Ողջունելով հյուրերին` քաղաքապետը նախ կարևորել է Երևանի քաղաքապետարանի և միջազգային կազմակերպությունների, այդ թվում ԵԱՀԿ-ի հետ համագործակցությունը, որի շրջանակում քաղաքային տնտեսության տարբեր ոլորտներում կյանքի են կոչել համատեղ մի շարք ծրագրեր: Տարոն Մարգարյանը բարձր է գնահատել նաև կազմակերպության առաքելությունը նախընտրական և ընտրական գործընթացներում:

«Քաղաքային իշխանությունները, օրենքով սահմանված կարգով, պատրաստակամ են իրենց լիազորությունների շրջանակում պատշաճ մակարդակով կազմակերպել ՀՀ  Նախագահի ընտրությունները և բոլոր թեկնածուների համար ապահովել հավասար պայմաններ: Քայլեր են ձեռնարկվել նաև ընտրատեղամասերում թեքահարթակների կառուցման և հաշմանդամություն ունեցող անձանց համար ևս պատշաճ պայմաններ ապահովելու ուղղությամբ», – նշել է Տարոն Մարգարյանը:

Քաղաքապետը նաև հատկանշել է, որ նախընտրական քարոզարշավի շրջանակում քաղաքապետարանը, ՀՀ օրենքներով տեղական ինքնակառավարման մարմիններին տրված լիազորությունների շրջանակում, արդեն իսկ 715 անվճար ցուցատախտակ է տեղադրել մայրաքաղաքի տարբեր հատվածներում՝ թեկնածուների քարոզչական պաստառները փակցնելու համար: Բացի այդ, Տարոն Մարգարյանը նշել է, որ նախատեսվել են 33 դահլիճ, որոնք ևս անվճար կտրամադրվեն թեկնածուներին՝ ընտրողների հետ նախընտրական հանդիպումների կազմակերպման համար:

ԵԱՀԿ երկարաժամկետ դիտորդների պատվիրակության անդամները, շնորհակալություն հայտնելով քաղաքապետին ընդունելության համար և ողջունելով քաղաքապետարանի կողմից ձեռնարկված քայլերը, նշել են, որ առաքելության ավարտին կամփոփվեն արդյունքներն ու կկազմվի համապատասխան արձանագրություն, որը կներկայացվի հանրությանը:

Տարոն Մարգարյանը ընդգծել է, որ քաղաքապետարանը հետևողական է լինելու, որպեսզի  12 վարչական շրջաններում էլ պատշաճ մակարդակով կազմակերպվեն անհրաժեշտ բոլոր աշխատանքները:

 

Տեղեկատվության և հասարակայնության հետ
կապերի վարչություն

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունվար 2013
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Դեկ   Փետ »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031