«Սահակաշվիլու իշխանության օրոք բանտարկվում էին ջավախահայ լիդերները, այդ պատճառով նրանց մի մասը խնդիրները բարձրաձայնում էի Ջավախքից դուրս: Բացի այդ, տիրում էր, այսպես կոչված, ոստիկանական ավտորիտար ռեժիմ, իսկ մարդիկ չէին կարողանում հանգիստ արտահայտել իրենց կարծիքը»,-այսօր «Հայացք» ակումբում ասաց «Ռուսաստանի ջավախքյան սփյուռք» կազմակերպության նախագահ Աղասի Արաբյանը:
Նրա խոսքով. «ջավախահայերին անգամ համարել են Վրաստանի թշնամիներ, քանի որ Սահակաշվիլին պայքար էր մղում Ռուսաստանի դեմ եւ «ցեխ շպրտում» վերջինիս վրա: Հիմա, երբ Վրաստանում նոր իշխանություն է ձեւավորվել, մեծ հույսեր ենք կապում Իվանիշվիլու հետ, ով նախընտրական քարոզարշավի ընթացքում խոստացավ լուծել հայերենի եւ հայկական դպրոցների հետ կապված խնդիրները: Իվանիշվիլու մասին լավ կարծիք ունեն ոչ միայն Վրաստանի հայերը, այլեւ Ռուսաստանի: Ասում են, որ նա ազնիվ եւ պարկեշտ մարդ է, եւ մենք պատրաստ ենք աջակցել նրան: Նա ասել է, որ կանի ամեն ինչ, որպեսզի հայերը Վրաստանում իրենց գզան ինչպես սեփական երկրում»:
Աղասի Արաբյանը նշեց, որ մինչ Իվանիշվիլին ջավախահայերին խիստ մոտեցում են ցուցաբերել, որպեսզի մոռանան լեզուն եւ պատմությունը. «Բայց ինչո՞ւ. չէ՞ որ մենք եղբայրներ ենք: Մենք լավ համայնք են ներկայացնում, տվել ենք հայտնի գրողներ, արտիստներ, դերասաններ, գեներալներ»:
Արաբյանը նաեւ ասաց, որ «Ռուսաստանի ջավախքյան սփյուռքը» 2008թ.-ից սերտ կապեր է հաստատել Երեւանի հետ եւ կոորդինացնում է Ռուսաստանի ու տեղի ջավախահայերին:
Կարդացեք նաև
Լուիզա ՍՈՒՔԻԱՍՅԱՆ