Քիչ առաջ ստացանք եւս երկու ցավակցական ուղերձ «Առավոտի» առաջատար լրագրող Նաիրա Մամիկոնյանի անժամանակ մահվան կապակցությամբ:
Ցավով և խորը կսկիծով տեղեկացանք հրաշալի ու բարի մարդ, «Առավոտ» օրաթերթի տաղանդավոր լրագրող Նաիրա Մամիկոնյանի մահվան լուրը: «Հայացք» մամուլի ակումբը ևս միանում է գործընկեր Նաիրա Մամիկոնյանի մահվան կապակցությամբ հնչած ցավակցական խոսքերին և զորակցությունն է հայտնում նրա հարազատներին ու մտերիմներին: Թող միշտ լուսավոր մնա քո հիշատակը սիրելի Նաիրա:
«Հայացք» ակումբ
Կարդացեք նաև
«Հանրապետություն» կուսակցությունը խորապես վշտացած է հայտնի լրագրող, կուսակցության բարեկամ Նաիրա Մամիկոնյանի վաղաժամ մահվան կապակցությամբ ու ի խորոց սրտի ցավակցում է նրա հարազատներին ու մտերիմներին»:
«Հանրապետություն» կուսակցության քաղաքական խորհուրդ