Լրահոս
Դա պե՞տք է մեզ. «Ազգ»
Օրվա լրահոսը

Սերժ Սարգսյանը հնարավորություն ունի դուրս գալու Ռոբերտ Քոչարյանի ստվերից. Ռիչարդ Կիրակոսյան

Հունվար 21,2013 15:59

Հայաստանի պատմության ամենաքիչ մրցակցային ընտրություններն են լինելու և ի տարբերություն Ուզբեկստանի և Բելառուսի, այս հարցում չպետք է մեղադրել գործող նախագահին: Այսօր «Հենարան» մամուլի ակումբում լրագրողների հետ հանդիպման ընթացքում ասաց «Տարածաշրջանային հետազոտություններ» կենտրոնի տնօրեն, քաղաքագետ Ռիչարդ Կիրակոսյանը:

«Սերժ Սարգսյանը չունի ուժեղ ու կենսունակ մրցակից: Ոչ մրցակցային ընտրությունները արտահայտում են այսօրվա Հայաստանի քաղաքական իրականությունը: Մենք նկատում ենք նախընտրական մրցապայքարում մրցակցության բացակայություն, որը նշանակում է, որ ընտրությունները պետք է լինեն ավելի արդար և թափանցիկ, քան նախկինում»,-ասաց նա:

Ըստ բանախոսի, այսօր ընդդիմությունը մնում է առանցքային և ոչ միավորված և որ Հայաստանի իշխանության համար ամենալուրջ մարտահրավերը մասնակցության ցածր մակարդակն է լինելու, որտեղ իրական մրցակցության բացակայությունը հանգեցրել է հասարակության հետաքրքրության բացակայությանը:

Անդրադառնալով նախընտրական քարոզարշավին՝ Ռիչարդ Կիրակոսյանը նշեց, որ մինչ օրս մենք ականատես ենք լինում անհատների մրցապայքարի և ոչ թե քաղաքական կուրսերի, ինչը նաև ցույց է տալիս քաղաքական դեբատների ցածր մակարդակը:

Ռիչարդ Կիրակոսյանը կարծում է, որ նախկին վարչապետ Հրանտ Բագրատյանը և նախկին արտգործնախարար Րաֆֆի Հովհաննիսյանը հանդես կգան նոր տեսակետներով և կաջակցեն դիսկուսի մակարդակի բարձրացմանը, քանի որ դա է նրանց միսիան:
Նա նաև ընդգծեց, որ առաջիկա ընտրությունները գործող նախագահին նոր քաղաքական մանդատներ ստեղծելու հնարավորություն կընձեռեն։

«Եթե Սարգսյանը վերընտրվի, հնարավորություն կտրվի իր հետքը թողնել Հայաստանի քաղաքականության վրա: Սարգսյանի առաջին պաշտոնավարման շրջանը նշանավորվեց Ռոբերտ Քոչարյանի իրենից հետո թողած ժառանգությամբ»,-ասում է Կիրակոսյանը:

Ըստ նրա, գործող նախագահը, ի տարբերություն առաջին պաշտոնավարմանը, երբ իր վրա կրեց «Մարտի մեկի» ազդեցությունը, հիմա հնարավորություն ունի դուրս գալու Քոչարյանի ստվերից ու ցույց տալու տարբերությունը՝ իր պաշտոնավարման և Քոչարյանի տարիների միջև:

Բանախոսն անդրադառնալով արտաքին քաղաքականությանը, նշեց որ թե’ հայ-թուրքական հարաբերություններում, թե’ ԼՂՀ-ի հարցում Հայաստանը գտնվում է լավ դիրքերում: Երկրի արտաքին քաղաքականությունը ավելի ակտիվ է և ուժեղ: «Հայաստանը ավելի կայուն է, քան իր հարևանները, բայց հետաքրքրականն այն է, Հայաստանի արտաքին քաղաքականությունը մեծացնելու համար ներքին կախվածությունը մեծ է»:

Նա գտնում է, որ անկախ նրանից, թե ով կընտրվի նախագահ, մարտահրավերները նույնը կմնան և ամենամեծ սպառնալիքը կլինի ներսից:

Քրիստինա ՄԻՐԶՈՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունվար 2013
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Դեկ   Փետ »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031