Լրահոս
Դա պե՞տք է մեզ. «Ազգ»
Օրվա լրահոսը

Գորիսի մանկապարտեզում պատշգամբի փլուզման վտանգ կա

Հունվար 21,2013 15:53

Այսօր առավոտյան ահազանգ էր ստացվել, որ Սյունիքի մարզի Գորիս քաղաքի Վազգեն Սարգսյանի անվան թիվ 1 մանկապարտեզում պատշգամբի փլուզման վտանգ կա, նախակրթարանի մասնաշենքի 2-րդ հարկի պատշգամբում առաջացել են ճաքեր, որը վտանգավոր է ինչպես մանկապարտեզի երեխաների, այնպես էլ` փողոցով քայլող անցորդների համար:

Նախակրթարանի տնօրեն Սաիդա Ադունցի տեղեկացմամբ` մանկապարտեզի շենքը 100 տարվա պատմություն ունի, Գորիսի առաջին կառույցներից մեկն է, ոչ տիպային այս շենքում տեղակայված մանկապարտեզում մասնակի նորոգումներ են իրականացվել, սակայն այն հիմնանորոգման կարիք ունի, իսկ ուժեղ քամին նպաստել է առանց այդ էլ անմխիթար վիճակում գտնվող պատշգամբների հնարավոր փլմանը: «Այսօր նախակրթարանի 160 երեխաներից 100-ը հաճախել է մանկապարտեզ: Ամրացրել ենք տվյալ հատվածները, որպեսզի երեխաները չկարողանան մուտք գործել այդ տարածք: Անմխիթար վիճակում գտնվող պատշգամբները, որոնք դեպի Մխիթար Սպարապետի անվան հրապարակն են նայում, լիովին վտանգավոր են նաեւ փողոցով քայլող անցորդների համար: Գորիսի քաղաքապետարանից մասնագետները եղել են տեղում, խնդրին ծանոթ են, մենք բազմիցս ենք գրավոր եւ բանավոր դիմել նրանց, նախատեսվում է այս տարի նորոգման աշխատանքներ իրականացնել: Շենքն ընդհանուր հիմնանորգման կարիք ունի», – նշեց Սաիդա Ադունցը եւ հավելեց, որ ոսկե մեդալակիր այս մանկապարտեզ հաճախող երեխաների թիվը գնալով աճում է եւ շենքի ընդարձակման կամ նոր շենք տեղափոխվելու խնդիր է առաջացել նաեւ:

Գորիսի քաղաքապետ Նելսոն Ոսկանյանի խոսքով` մանկապարտեզի նորոգման խնդրին իրենք տեղյակ են, համայնքի բյուջեն հնարավորություն ունի խնդրի լուծման համար, այդ աշխատանքները դեռեւս նախատեսել էին իրականացնել անցած տարի: «Անցած տարի պետք է նորոգման աշխատանքներ անեինք, բայց համապատասխան կապալառու չգտնվեց ու չիրականացրեցինք: Մեր մասնագետները եղել են տեղում, ուսումնասիրել են եւ այս տարի նախատեսվում է դրա նորոգումը: Պետք է ընթացիկ տարում անպայման անենք, քանի որ վթարայնությունը գնալով ավելանում է», – տեղեկացրեց Գորիսի քաղաքապետը:

Վազգեն Սարգսյանի անվան թիվ 1 մանկապարտեզը քաղաքի կենտրոնական մասի բանուկ հատվածում է գտնվում, որտեղ անցուդարձը մեծ է, իսկ վթարայնություն ձեռքբերած պատշգամբներից սպասվող հնարավոր վտանգի մասին արդեն իսկ մեծ անհանգստություն են հայտնում քաղաքացիները, քանի որ պարբերաբար կրկնվող քամին կարող է վատ հետեւանքներ թողնել:

Մերի ՍՈՂՈՄՈՆՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունվար 2013
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Դեկ   Փետ »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031