Լրահոս
Օրվա լրահոսը

Պատգամավորները բոյկոտեցին էթիկայի հանձնաժողովի հրավերը

Հունվար 21,2013 15:39

Ազգային ժողովի նոյեմբերի 21-ի արտահերթ նիստը բոյկոտած պատգամավորներն այսօր բոյկոտեցին նաև Էթիկայի հարցերով Ազգային ժողովի ժամանակավոր հանձնաժողովի հրավերը:

Հանձնաժողովը նախօրոք գրավոր ծանուցել էր Ազգային ժողովի նոյեմբերի 21-ի արտահերթ նիստին չգրանցված 83 պատգամավորներից 17-ին` այսօր ժամը 10-ից 13-ը, 10 րոպե պարբերականությամբ, յուրաքանչյուրին որոշակի ժամին հրավիրելով հանձնաժողովի նիստին` պարզաբանումներ տալու նպատակով:

«Ես ուզում եմ ընդգծել, որ Էթիկայի հանձնաժողովի գործառույթն է այս հնարավորությունը ստեղծելը: Պատգամավորները կօգտվեն այդ հնարավորությունից, թե` ոչ, դա իրենք են որոշում: Այսինքն` ԱԺ կանոնակարգ-օրենքում որևէ պարտադրող կետ չկա, որ պարտավորություն լինի պատգամավորների նկատմամբ այս նիստին ներկայանալը»,-«Pastinfo.am»-ի թղթակցին հայտնեց հանձնաժողովի նախագահ Նիկոլ Փաշինյանը` հավելելով. «Մեր խնդիրը մեր գործողություններն օրենքի տառին և ոգուն համապատասխան կազմակերպելն է»:

Ինչպես «Pastinfo.am»-ն ավելի վաղ տեղեկացրել էր, Էթիկայի հանձնաժողովը փետրվարի 1-ի դռնփակ նիստում քննարկելու է 2012թ.-ի դեկտեմբերի 7-ից իր վարույթում գտնվող` ՀՅԴ խմբակցության ղեկավար Արմեն Ռուստամյանի դիմումը և որոշում է կայացնելու: Հանձնաժողովը պետք է որոշի, թե նոյեմբերի 21-ին հրավիրված ԱԺ-ի արտահերթ նիստին չգրանցված 83 պատգամավորների կողմից խախտվել են ԱԺ կանոնակարգ-օրենքով սահմանված էթիկայի կանոնները, թե` ոչ: Որոշում կայացնելու նպատակով հանձնաժողովը մինչ այդ` հունվարի 21-ից մինչև 25-ը կգումարի նիստեր` պարզաբանումներ լսելու այն պատգամավորներից, ում վերաբերվում է դիմումը:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունվար 2013
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Դեկ   Փետ »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031