«Անորոշությունից, անէությունից գալ ու ասել՝ վաղը նախագահ եմ դառնալու, մի քիչ դժվար երեւույթ է: Նախագահ են դառնում թիմով, անցած ճանապարհով եւ ոչ թե իշխանություններին քննադատելով»,- «Ազատություն» ռադիոկայանին տված հարցազրույցում ասել էր ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը:
Այսօր Aravot.am-ը իշխանություններին քննադատող նախագահի թեկնածու Անդրիաս Ղուկասյանից հետաքրքրվեց՝ նախագահի այս ասածներն իրեն վերագրո՞ւմ է ու արդյոք համաձա՞յն է նախագահի այս տեսակետին:
«Իմ կարծիքով, նման արտահայտություններ ժողովրդավարական պետության նախագահը չի կարող անել: Նման տեսակի խոսակցություններ քաղաքական գործիչների մեջ չկան: Քաղաքական գործիչը երբեք չի կարող դիմացինին ասել՝ դու ով ես: Դու ով ես հարցը տալիս են կրիմինալ տղերքը Երեւանի փողոցներում՝ ո՞ւմ ես ճանաչում, ո՞վ ա քեզ ճանաչում ապե»:
Նրանից հետաքրքրվեցինք նաեւ՝ ունի՞ քաղաքական թիմ ու բացի Մաշտոցի այգում ապամոնտաժող բրիգադում աշխատելուց, հանրային ինչ գործունեություն է ծավալել: Պարոն Ղուկասյանը վստահեցրեց՝ իր քաղաքական թիմը շուտով բոլորին հայտնի կդառնա:
Կարդացեք նաև
Մանրամասները՝ տեսանյութում
Արփինե ՍԻՄՈՆՅԱՆ
Հարգելի Արփինե
Այդքան որ կրկնում եք անցած ճանապարհ ասածը, պատկերացնում եք որ դրա մեջ պետք է ներառել նաև այնպիսի հասկացություններ ինչպիսիք են: կրթությունը` ինչ համապատասխան կրթություն է ստացել մարդը, մասնագիտական կարողությունները` տվյալ դեպքում գործող նախագահը բոլոր իր վարած պաշտոններում իրեն ամենավատ կողմից է դրսևորել, հիշենք հենց մենակ հոկտեմբեռի 27 ի ողբեռգությունը երբ նա ազգային անվտանգության ւ ՆԳ նախարարն էր, որևէ նորմալ երկրում նման պաշտոնյան կլիներ մարդասպանի հետ կից խցում, հաջորդը, անցած ճանապարհի մի մաս է նաև ինչքան արյուն է տվյալ անձը թափել իր կյանքի ընթացում, իսկ դա հաշվենք???
Margar – 100%