Լրահոս
Օրվա լրահոսը

«Ժողովրդավարական հայրենիքի» օրակարգում ՀԱԿ-ից դուրս գալու հարց չկա (Տեսանյութ)

Հունվար 21,2013 15:03

Այսօր «Հայելի» մամուլի ակումբում ՀԱԿ անդամ «Ժողովրդավարական հայրենիք» կուսակցության նախագահ Պետրոս Մակեյանը կրկին անդրադարձավ կուսակցությունում ստեղծված իրավիճակին, կուսակցության նախագահի տեղակալ Ղուկաս Մեհրաբյանի՝ իր համար զարմանալի գործողություններին: Մակեյանն ասաց, որ իր ղեկավարած կուսակցությունը նոր չէ, որ ՀԱԿ-ին բարեփոխումների վերաբերյալ առաջարկներ է անում: Դա արդեն մեկ տարվա պատմություն ունի ու ներկայացրեց փաստաթղթերի խրոնիկան, որը ներառում է սկանդալային փաթեթը, որը պետք է ներկայացվի ՀԱԿ անդամ կուսակցությունների քննարկմանը.  «2012-ի հունիսի 5-ին «Ժողովրդավարական հայրենիքը» առաջարկություն է ներկայացրել ՀԱԿ-ին՝ ղեկավար մարմնի փոփոխության մասին: Այս նախաձեռնության արդյունքում ՀԱԿ ղեկավար մարմնում քննարկվել եւ հունիսի 18-ին ընդունվել է փաստաթուղթ, որը վերջնական ընդունված չէ՝ մեկ՝ 6-րդ կետի պատճառով: Այն է՝ կենտրոնական գրասենյակի ձեւավորման սկզբունքների փոփոխման շուրջ դեռ կոնսենսուս չկա: Սեպտեմբերի 9-ին «Ժողովրդավարական հայրենիքը»  այս առիթով եվս մեկ առաջարկ-փաստաթուղթ է ներկայացնում եւ դեկտեմբերի 13-ի հայտնի որոշմամբ էլ եզրափակվում է ամբողջ փաթեթը»:

Սեպտեմբերի 9-ի փաստաթղթով «Ժողովրդավարական հայրենիքը» առաջարկում է, որ ՀԱԿ քաղխորհրդի նիստերն անցկացնի Լեւոն Տեր-Պետրոսյանը, կամ, ծայրագույն դեպքում, քաղխորհրդի անդամ կուսակցությունների ներկայացուցիչները՝ ռոտացիոն կարգով: Փաթեթի շուրջ բանակցությունները շարունակվում են, Մակեյանը գտնում է, որ այն 90 տոկոսով կիսում են ՀԱԿ քաղխորհրդի անդամ կուսակցությունները: Առաջացած սկանդալի պարագայում որքանո՞վ է նպատակահարմար շարունակել գործունեությունը ՀԱԿ-ում՝ Aravot.am-ի հարցին, բանախոսը պատասխանեց. «ՀԱԿ-ն այն չէ, ինչ որ երեւում է: ՀԱԿ-ը շատ ավելի նվիրյալների ու մտահոգների բանակ է, ՀՀ քաղաքացիների շերտն է, որը ցավոք նվազել է, բայց կան էլի մարդիկ, որոնց մենք փորձում ենք ուղղորդել՝ դեպի ճիշտ ուղղություն: Այդ առումով, մեր մնալը պարտադիր  է: Մեր օրակարգում ՀԱԿ-ից դուրս գալու հարց չի եղել ու չի էլ կարող լինել»:

Ստեղծված քաղաքական իրավիճակում նա տեսնում է նաեւ ՀԱԿ-ի մեղքը, քանի որ իշխանական ընդդիմադիր փուչիկի չգոյության պարագայում չկա իրական ընդդիմադիր ուժային կենտրոն:

Նելլի ԳՐԻԳՈՐՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունվար 2013
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Դեկ   Փետ »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031