ՀՀ Նախագահի ընտրությունների քարոզարշավի ընթացքում հասարակական կարգի պահպանումն ու հասարակական անվտանգությունն ապահովելու նպատակով՝ ՀՀ Նախագահի թեկնածուների շտաբների անդամներին ու լիազոր ներկայացուցիչներին կոչ ենք անում նախընտրական փուլում կազմակերպվելիք ընտրողների հետ հանդիպումների, ինչպես և այլ միջոցառումների օրվա, ժամի և տեղի վերաբերյալ նախապես իրազեկել ոստիկանությունում գործող «Թեժ գիծ»՝ հետևյալ հեռախոսահամարներով՝ 010-54-69-12, 010-54-46-48, 010-52-65-70:
ՀՀ ոստիկանություն