Լրահոս
Օրվա լրահոսը

Փրկել են 3850 կնոջ կյանք

Հունվար 21,2013 14:34
mamografia

Մի քանի ամիս առաջ Հայ-ամերիկյան առողջության կենտրոնում տեղադրված թվայնացված մամոգրաֆների շնորհիվ հնարավոր կլինի ավելի ճշգրիտ ախտորոշել քաղցկեղ հիվանդությունը ու ավելի շուտ սկսել բուժումը: Այսօր «Նոյյան Տապան» լրատվական կենտրոնում այս մասին ասաց Հայ-ամերիկյան առողջության կենտրոնի տնօրեն Խաչանուշ Հակոբյանը:

«Դարի չարիք համարվող քաղցկեղը հնարավոր չէ բուժել, այն միայն հնարավոր է կանխարգելել»,- ընդգծեց կենտրոնի տնօրենը` նկատելով, որ հիվանդության կանխարգելման համար կանայք գոնե տարին մեկ անգամ պետք է այցելեն բժշկի:

Խ. Հակոբյանը խոսուն համարեց կենտրոնի 15-ամյա գործունեության ընթացքում 300 հազարից ավելի այցելու ունենալու փաստը ու նշեց, որ միայն անցած տարվա ընթացքում իրենց կենտրոնն ունեցել է մոտ 30 հազար այցելու:

Ըստ Հայ-ամերիկյան առողջության կենտրոնի տնօրենի` օրական 10-12 անվճարունակ կին իրենց կենտրոնում հետազոտություն է անցնում, եւ կենտրոնի նորաբաց կոնֆերանս սրահը կգործի` ի շահ անվճարունակ հիվանդների:

«Մեր նորաբաց կոնֆերանս սրահը ոչ մի բիզնես նպատակ չի հետապնդում, այն կգործի միայն բարեգործական նպատակներով: Սրահի վարձույթից ստացված ողջ գումարը կծախսվի մեր կենտրոն այցելած անվճարունակ հիվանդների հետազոտման վրա»,-ասաց կենտրոնի տնօրենը` ընդգծելով, որ եթե օրվա մեջ անվճարունակ հիվանդների թիվն ավելանա, իրենք պատրաստ կլինեն օգնել բոլորին:

Aravot.am-ի այն հարցերին, թե ինչ ճշգրտություն են ապահովում նոր տեղադրված սարքերը եւ թե զարգացման որ շրջանից է հնարավոր հայտնաբերել հիվանդությունը, Հայ-ամերիկյան առողջության կենտրոնի տնօրենը պատասխանեց.

«Հիվանդությունը հնարավոր է հայտնաբերել, եթե դրա բջիջները ունեն բրնձի հատիկի մեծություն եւ չունեն, մեզ բոլորիս հայտնի,

մետաստազներ: Սա մենք համարում ենք հիվանդության առաջին փուլը: Թվայնացված մամոգրաֆների շնորհիվ ախտորոշման ճշգրտությունը հասնում է 97-98 %-ի: Սակայն պետք է նշեմ, որ քաղցկեղը նենգ հիվանդություն է եւ ոչ մի ախտանիշ չի ցուցաբերում մինչեւ ձեւավորման փուլ հասնելը»:

Խ. Հակոբյանի կարծիքով` 21-րդ դարում ուղղակի հետամնացություն է բուժզննությունից վախենալն ու առողջությունը բախտի քմահաճույքին թողնելը:

Ի դեպ, բժշկությանը դեռեւս անհայտ պատճառներով, սեւամորթները եւ ճապոնացիները գրեթե չեն հիվանդանում քաղցկեղով:

 Աշոտ ԱԹԱՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունվար 2013
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Դեկ   Փետ »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031