Լրահոս
Օրվա լրահոսը

Րաֆֆի Հովհաննիսյանը զգուշացնում է Սերժ Սարգսյանին. «Կլինեն հետընտրական անկանխատեսելի զարգացումներ»

Հունվար 21,2013 14:13

Այսօր «Ժառանգության» առաջնորդ Րաֆֆի Հովհաննիսյանը Օպերայում իր նախընտրական քարոզարշավի ժամանակ պատասխանեց նաեւ լրագրողների  հարցերին: Անդրադառնալով իր նամակին՝ ուղղված Սերժ Սարգսյանին՝ նա ասաց. «Եթե որեւէ մեկը, որեւէ մարզպետ, շտաբի պետ, գյուղապետ, ոստիկան, կուղղորդվի դեպի խախտում, ահաբեկում մեր քաղաքացիներին, այդ ընտրությունն արդեն գոյություն չի ունենալու, վերջացած կլինի: Ես սպասում եմ պատասխանին եւ հույս եմ տածում, որ մինչեւ փետրվարի 14-ը պարոն Սարգսյանը ամեն ինչ կանի հրապարակավ, ոչ թե իր միջնորդների միջոցով ռեպլիկ անելու համար, այլ ըստ էության ապահովելու Սահմանադրությունը»:

Հարցին՝ Ձեզ արդեն պատասխանել են եւ խնդրել՝ օրենքին համապատասխան դարձնել Ձեր պահանջը, Դուք դեռ պնդո՞ւմ եք՝ նա պատասխանեց. «Ես կարծում եմ, որ դա անգամ նախընտրական քաղաքական հայտարարությունների տիրույթից չէ: Ես ասել եմ, թե ինչպես պետական իշխանությունը բանեցվում է մեր ժողովրդի վրա: Ես պետք չունեմ որեւէ պետական ուղեկցության, թող որեւէ պետական միջոց չվատնեն ինձ վրա: Ես ապահով եմ իմ հայրենիքում: Իսկ եթե շարունակեն ՀՀ տարբեր քաղաքներում քաղաքացիների լուսանկարումը, ահաբեկումը՝ իմ պատասխանը կստանան: Կունենանք հերթական կեղծված ընտրությունը: Ես դա չեմ ուզում: Կամ այդ պայմանները իրապես կապահովեն, հետ կկանչեն այդ «լավ տղաներին»՝ պետական ծառայողներին ապօրինի գործունեությունից, կամ մենք կունենանք հերթական հույզեր եւ այդ ամեն ինչը՝ ընտրական հեղափոխության հավատամքը կփոխի հետընտրականն անկանխատեսելի զարգացումների: Իսկ ես դա չեմ ուզում»:

PrevPhoto
NextPhoto

Հռիփսիմե ՋԵԲԵՋՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունվար 2013
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Դեկ   Փետ »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031