Լրահոս
Օրվա լրահոսը

Էպոսագետը պահանջում է Սերժ Սարգսյանի «советский паспорт»-ը

Հունվար 21,2013 14:09

«Արմատ» ակումբում հանդիպելով լրագրողների հետ, այսօր էպոսագետ, նախագահի թեկնածու Վարդան Սեդրակյանը, կրկին անդրադառնալով Սերժ Սարգսյանի անվանը, ասաց. «Բոլորը շատ ծանր էին տանում, որ ես նրան անվանեցի Սերժիկ Սարգսյան, ճիշտ է՝ նա ոչինչ չպատասխանեց, բայց փոխարենը Հ1-ը մեծ պլանով ցույց տվեց անձնագիրը, որտեղ գրված էր Սերժ Սարգսյան: Ութ թեկնածուներից միայն նա արժանացավ այդ բախտին: Բայց խորհուրդ կտամ նրան, հաջորդ անգամ էլ ցույց տալ իր советский паспорт-ը»:

Սեդրակյանը խոսելով ընտրողների թվից՝ ասաց, որ Հայաստանում այժմ 2 մլն մարդ չկա , բայց Սերժ Սարգսյանը իր քաղաքական, նախագահական կյանքը երկարաձգելու նպատակով արդեն 2 մլն 500 հազար մարդկանց ցուցակ է ներկայացրել.«Դե բնական է, եթե մի երկրում մահացածները տարիներ շարունակ թոշակ ստանան, պարզ է, որ պետք է գնան նաեւ քվեարկելու: 2008 թվից արտագաղթ է, պաշտոնապես դա գրանցում են, բայց ընտրողների թիվը գնալով ավելանում է, եթե այս թվերը մեկ այլ թեկնածու ներկայացներ, հոգեկան հիվանդի տեղ կդնեին»:

Եվա ՀԱԿՈԲՅԱՆ

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունվար 2013
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Դեկ   Փետ »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031