«Վանաձոր-Քիմպրոմ» ՓԲ ընկերության գազի արտադրամասում տեղի ունեցած պայթյունի դեպքի առթիվ ոստիկանությունում հարուցվել է քրեական գործ՝ ՀՀ քրեական օրենսգրքի 231-րդ հոդվածի 2-րդ մասի հատկանիշներով՝ պայթյունավտանգ օբյեկտներում անվտանգության կանոնները խախտելու համար, որն անզգուշությամբ առաջացրել է մարդու մահ։
Հիշեցնենք, որ այսօր առավոտյան՝ ժամը 9։40-ի սահմաններում պայթյուն է տեղի ունեցել «Վանաձոր-Քիմպրոմ» ընկերության գազի արտադրամասում, նախնական տեղեկություններով պայթել է ամյակի տարան, որի հետևանքով տեղում մահացել է արտադրամասի աշխատակից Դավիթ Ասատրյանը։
Նախաքննությունն իրականացնում է Լոռու մարզի քննչական բաժինը։