«Ես անպայման կայցելեմ Անդրիասին»,- այսօր լրագրողների հետ ճեպազրույցում ասաց «Ժառանգության» առաջնորդ Րաֆֆի Հովհաննիսյանը:
Նրա խոսքերով՝ «Ես կոչ եմ անում, որ նա չդիմի հացադուլի: Սեփական փորձից կարող եմ ասել, որ իմ հետագծով այնքան էլ դժվար չէ 15 օրը վերածել 30-ի, բայց պետք է, որ ՀՀ քաղաքացիները իրենց ընտրարշավով, որպես բանական մասնակիցներ, սեփական առողջությունը հարվածի տակ չդնել: Սեփական փորձից կարող եմ ասել, որ շատ դժվար է բացօթյա, հրապարակային, ձմռան ամիսներին հացադուլ անել: Կուզենայի, որ ինքը վերանայի իր այդ որոշումը»:
Հռիփսիմե ՋԵԲԵՋՅԱՆ