Հունվարի 21-ին՝ նախագահական ընտրությունների նախընտրական քարոզչության առաջին օրը Նոյեմբերյանի քաղաքի նախկին կենցաղի տան ճակատին փակցրին Սերժ Սարգսյանի նախընտրական կարգախոսով մեծ պաստառ:
Նախագահի այլ թեկնածուների նախընտրական պաստառներ սահմանամերձ քաղաքում դեռ փակցված չեն:
Մինչ «Դեպի ապահով Հայաստան» կարգախոսով պաստառը փակցվում էր, դիմացի մայթին հավաքված նոյեմբերյանցիները խոսում էին, որ իրենց սոցիալական վիճակն անապահով է , թոշակները եւ նպաստները շատ ցածր են, գազի գինն էլ թանկանում է:
Մի նոյեմբերյանցի էլ զայրացած գոչում էր, որ պետք չէ նման կարգախոս փակցնել, Սերժ Սարգսյանի կարգախոսը դրան հակառակը պիտի լիներ:
Կարդացեք նաև
Ոսկան ՍԱՐԳՍՅԱՆ