Լրահոս
Օրվա լրահոսը

Նախագահի թեկնածուի վարչական հայցը մերժվեց

Հունվար 21,2013 13:08

ՀՀ վարչական դատարանը դատավոր Քրիստինե Մկոյանի նախագահությամբ եւ 4 դատավորների մասնակցությամբ այսօր մերժեց ՀՀ նախագահի թեկնածու առաջադրված «Մամուլի ազգային ակումբի» նախագահ Նարինե Մկրտչյանի հայցը Կենտրոնական ընտրական հանձնաժողովի դեմ:

Թեկնածուն պահանջել էր, որպեսզի անվավեր ճանաչվի ԿԸՀ այն որոշումը, որով մերժել էին իրեն ՀՀ նախագահի թեկնածու գրանցել եւ դատարանին խնդրել էր նաեւ,որպեսզի ԿԸՀ-ին պարտավորեցնի գրանցել իրեն ՀՀ նախագահի թեկնածու:

Կենտրոնական ընտրական հանձնաժողովի իրավաբանական վարչության պետ Նունե Հովհաննիսյանը  դատարանում պատճառաբանեց, որ ինքնառաջադրված թեկնածուն չի ներկայացրել 8 միլիոն ընտրագրավի մասին համապատասխան փաստաթուղթը:

Դատարանը անհիմն համարեց Ն.Մկրտչյանի հայցադիմումը:

Հիշեցնենք, որ թեկնածուն խտրականության դրսեւորում էր համարել թեկնածուներից 8 միլիոն ընտրագրավ պահանջելը, այն դիտել էր հակասահմանադրական, քանի որ սահմանադրության մեջ, ըստ հայցվորի չկար այն հոդվածը, թե յուրաքանչյուր ոք կարող է ընտրել կամ ընտրվել, եթե ունի 8 միլիոն դրամ:

Ռուզան ՄԻՆԱՍՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունվար 2013
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Դեկ   Փետ »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031