Վրաստանում Գլդանի բանտի նախկին աշխատակից, բանտում բռնությունների սկանդալային տեսանյութերի հեղինակներից Վլադիմիր Բեդուկաձեն 2 հազար լարի՝ մոտ 1200 դոլար գրավի դիմաց ազատ է արձակվել:
Համապատասխան որոշումը դատարանն ընդունել է հունվարի 19-ի երեկոյան:
Ազատ արձակվելուց հետո Բեդուկաձեն հայտարարել է, որ պատրաստ է համագործակցել հետաքննության հետ:
Վրաստանից հեռացած Բեդուկաձեն Թբիլիսի էր վերադարձել հունվարի 18-ի գիշերը, Ստամբուլի չվերթով, եւ ձերբակալվել էր օդանավակայանում:
Կարդացեք նաև
Տաթեւիկ Լազարյան
«Ազատություն» ռադիոկայան