Լրահոս
Օրվա լրահոսը

Դատավորի դեմ բացարկը մերժվեց, իսկ դատախազի բացարկ հայտնելու ժամանակ համակարգիչը խափանվեց

Հունվար 21,2013 12:47

Hmayak-Hovhannisyan_2 Hmayak-Hovhannisyan_3Կենտրոն եւ Նորք-Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Գագիկ Պողոսյանը մերժեց ՀՀ քաղաքագետների միության նախագահ Հմայակ Հովհաննիսյանի դեմ հարուցված քրեական գործով նրա պաշտպան Կարեն Ղազարյանի ինքնաբացարկի միջորդությունը:

Դատարանը ճշտեց ամբաստանյալի կարգավիճակում հայտնված քաղաքագետի ինքնությունը: Ստուգման պահին պարզվեց, որ նա դատարան է ներկայացել առանց բարձրագույն կրթության մասին փաստող դիպլոմի եւ անձնագրի կրկնօրինակով: Դատարանը պահանջեց, որպեսզի հաջորդ դատական նիստին ամբաստանյալը ներկայանա անձնագրով, դիպլոմով, ինչպես նաեւ մոր իր խնամքի տակ գտնվելու մասին փաստաթղթով: Հատկապես, վերջինը զարմացրեց դատարանների մասին տեսական հեռակա գիտելիքներ ունեցող քաղաքագետին:

Հմայակ Հովհաննիսյանը դատավորի «ավելացնելու բան չունե՞ք» հարցադրման կապակցությամբ ասաց, որ իր գործունեությունը հայտնի է բոլորին եւ ոչինչ չունի ավելացնելու:

Հմայակ Հովհաննիսյանի պաշտպան Կարն Ղազարյանը բացարկ հայտնեց Կենտրոն եւ Նորք-Մարաշ վարչական շրջանների դատախազ Հ. Էյամջյանին:

Նա ասաց, որ մեղադրանքը պաշտպանող դատախազը դատախազական պատշաճ հսկողություն չի սահմանել քրեական գործի նախաքննության փուլում եւ բերեց օրինակներ:

Դատավորը ընդհատեց պաշտպանին, ակնարկելով, թե պաշտպանը խոսում է դեռ չհետազոտված ապացույցների մասին, բայց պաշտպանն ասաց, որ քանի որ չի կարող հղումներ անել միայն օրենքին, օրինակներն անհրաժեշտ են, հետեւաբար, շարունակեց իր միջնորդությունը:

Այդ միջնորդությունը դատավորի կողմից դիտվեց պաշտպանական ճառ:Սակայն «պաշտպանական ճառը» չավարտվեց, խափանվեց դատական նիստերի դահլիճից սնուցվող պաշտպանի համակարգիչը:

Պաշտպանը 10 րոպե ժամանակ խնդրեց, սակայն դատավորը հետաձգեց նիստը, քանի որ ժամը 12-ին նշանակվել էր մեկ այլ դատական նիստ:

Այն տեղի կունենա փետրվարի 11-ին:

Ռուզան ՄԻՆԱՍՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունվար 2013
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Դեկ   Փետ »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031