Ուրուգվայի ֆուտբոլի ֆեդերացիան չեղյալ է համարել «Բիմբո» գավաթի բոլոր խաղերն այն բանից հետո, երբ «Պենյարոլ»-«Նասիոնալ» հանդիպման ավարտին ոստիկանը հարվածել է հյուրերի դարպասապահ Խորխե Բավայի դեմքին: Խաղն ավարտվել էր Մոնտե Վիդեոյի թիմի հաղթանակով՝ 1:0, որից հետո մրցավարությունից դժգոհ դաշտի տերերի եւ հյուրերի ֆուտբոլիստների միջեւ քաշքշուկ է սկսվել: Եվ ստեղծված իրավիճակը հանդարտեցնելու կոչված ոստիկաններից մեկը ծեծկռտուքը կանխելու փոխարեն հարվածել է հյուրերի դարպասապահի դեմքին, որի հետեւանքով վերջինը հայտնվել է գազոնին: «Ֆուտբոլը պետք է ուրախություն պարգեւի: Դրա համար մենք չենք կարող նոր մրցաշրջանն սկսել նման միջադեպով», – հայտարարել է Ուրուգվայի ֆուտբոլի ֆեդերացիայի նախագահ Սեբաստաիան Բաուզը:
Աշոտ ՀԱԿՈԲՅԱՆ