Հունվարի 19-ին, ժամը 19.45-ին, անհայտ քաղաքացուց ոստիկանության Կոտայքի բաժնում ահազանգ է ստացվել, որ Աբովյան քաղաքի 3-րդ միկրոշրջանի 15 շենքի թիվ 66 բնակարանում գազի արտահոսքից թունավորված և մահացածներ կան:
Պարզվել է, որ 1973 թ. ծնված Արմենուհի Թադևոսյանը և 1930 թ. ծնված Աշխեն Ղասաբովան թունավորվել և մահացել են բնակարանի վառարանից շմոլ գազի արտահոսքից, իսկ 1972 թ. ծնված Օքսաննա Թադևոսյանը անգիտակից վիճակում տեղափոխվել է հիվանդանոց:
Հանգամանքները պարզվում են:
Կատարվում է քննություն:
ՀՀ ոստիկանություն