Լրահոս
Օրվա լրահոսը

Հմայակ Հովհաննիսյանը բացարկ է հայտնում դատավոր Գագիկ Պողոսյանին

Հունվար 21,2013 11:42

Կենտրոն եւ Նորք-Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Գագիկ Պողոսյանը դեռ չէր սկսել ՀՀ քաղաքագետների միության նախագահ Հմայակ Հովհաննիսյանի դեմ հարուցված քրեական գործի դատաքննությունը, երբ նրա պաշտպան Կարեն Ղազարյանը հանդես եկավ դատավորին իննաբացարկ հայտնելու միջնորդությամբ: Հիշեցնենք, որ Հմայակ Հովհաննիսյանը մեղադրվում է անցյալ տարվա ապրիլի 21-ին Հայհիդրոէներգանախագիծ ինստիտուտի մուտքի դիմաց բաժնետեր Սենիկ Ջուլհակյանի հետ վիճելու, նրան միջին ծանրության վնասվածք հասցնելու, ձեռքի 3-րդ եւ 5-րդ մատները կոտրելու համար:

Պաշտպան Կարեն Ղազարյանը հայտնեց, որ ողջամիտ կասկած ունի դատավորի անաչառության եւ կողմնակալության առկայության մասին: Նա հիշեցրեց, որ դատարանում հանդես է եկել մեղադրական եզրակացության դեմ, սակայն դատավորը անցել է դատաքննության փուլին՝ հաշվի չառնելով, որ մեղադրական եզրակացությունը չի համապատասխանում քրեական օրենսգրքի պահանջներին, եւ որ տուժողի կողմից տրված ցուցմունքներն ու հանգամանքները խեղաթյուրված են: Հ. Հովհաննիսյանը իր հերթին հայտարարեց, որ քրեական գործը կոպտագույն խախտումներով է սարքվել իր վրա, գործը շինծու է եւ որ իր նկատմամբ կատարվածը դիտում է որպես քաղաքական հալածանք: Նա հայտարարեց, որ դատարանը մերժել է գործն ուղարկել լրացուցիչ նախաքննության եւ որ կարեւորագույն վկաները չեն ընդգրկվել այս քրեական գործում: Նա հղում արեց ոստիկանության պաշտոնական հաղորդագրությանը, երբ տուժող Սենիկ Ջուլհակյանն ասել էր. «Մատը դռան տակ մնալու պատճառով է կոտրվել»: Նա ասաց, որ դատաքննությունը կդառնա ցուցադրական եւ կմտնի դասագրքերի մեջ: Դատավորն իր հերթին նկատեց, որ պաշտպանի եւ ամբաստանյալի գործողությունները համաձայնեցված չեն, քանի որ պաշտպանը բացարկ է հայտնում իրեն, իսկ ամբաստանյալը ակնարկում է գործը լրացուցիչ քննության ուղարկելու մասին, ինչն իրականում գոյություն չունի:

Դատախազ Էյամջյանը միջնորդության դեմ առարկեց եւ ասաց, որ այն ենթակա է մերժման:

Տուժող Սենիկ Ջուլհակյանը հայտարարեց, որ քաղաքական ենթատեքստ չկա, ինչի վրա բարձրաձայն ծիծաղեց Հմայակ Հովհաննիսյանը, իսկ երբ դատավորը հարցրեց՝ ի՞նչ պատահեց, հետեւեց. «Ծիծաղում եմ, իրավունք չկա՞»: Դատավորն ասաց, որ ոչ:

Այս պահին դատարանը հեռացել է խորհրդակցական սենյակ՝ ինքնաբացարկի վերաբերյալ որոշում կայացնելու:

Դատական նիստին հետեւում էր սոցիոլոգ Ադիբեկ Ահարոնյանը:

Ռուզան ՄԻՆԱՍՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունվար 2013
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Դեկ   Փետ »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031