Լրահոս
Օրվա լրահոսը

Այսօր կորոշվեն շախմատի Հայաստանի չեմպիոնները

Հունվար 21,2013 11:28

Այսօր Տիգրան Պետրոսյանի անվան շախմատի տանը կավարտվեն Հայաստանի տղամարդկանց 73-րդ եւ կանանց 68-րդ առաջնությունները, որոնց արդյունքներով հայտնի կդառնան չեմպիոնների եւ մրցանակակիրների անունները, այլեւ կորոշվեն, թե ովքեր են համալրելու տղամարդկանց եւ կանանց ազգային հավաքականների մեկական թափուր տեղերը:
Եզրափակիչ տուրից առաջ տղամարդկանց մրցաշարում Տիգրան Լ. Պետրոսյանը ութ հնարավորից վաստակել է 6,5 միավոր եւ պահպանում է առաջատարի դիրքը: Նրանից կես միավոր պակաս ունեն Ավետիք Գրիգորյանն ու Ռոբերտ Հովհաննիսյանը: Ըստ ամենայնի հենց այս երեք գրոսմայստերներն էլ կկազմեն մեդալակիրների եռյակը: Միայն պարզ չէ, թե ինչպիսի հերթականությամբ: Առավել եւս, որ վերջին տուրում միմյանց հետ խաղալու են Տիգրանն ու Ավետիքը:
Նույն իրավիճակն է նաեւ կանանց պայքարում, որտեղ առաջին երեք տեղերն ըստ հերթականության զբաղեցնում են Աննա Հայրապետյանը՝ 6,0 միավոր եւ Նարինե Գասպարյանն ու Արմինե Բաբայանը՝ 5,5-ական միավոր: Քանի որ կանանց առաջնությունում սահմանված է միջազգային վարպետի նորմա (6,5 միավոր), եզրափակիչ տուրում հաղթանակ տոնելու դեպքում Արմինե Բաբայանը կլրացնի այդ նորման:
  Աշոտ ՀԱԿՈԲՅԱՆ 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունվար 2013
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Դեկ   Փետ »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031