Վեյկ-ան Զեեում ընթացող «Tata Steel» շախմատային փառատոնի 8-րդ տուրում Լեւոն Արոնյանը հաղթեց Հոու Յիֆանին եւ 5,0 միավորով բարձրացավ ուժեղագույնների խմբի երրորդ հորիզոնական: Նա կես միավոր է զիջում երկրորդ տեղում ընթացող Վիշվանաթան Անանդին եւ մեկ միավոր՝ միանձնյա առաջատար Մագնուս Կարլսենին: B» խմբում Սերգեյ Մովսիսյանը ոչ-ոքի արեց Սերգեյ Տիվյակովի հետ եւ 5,5 միավորով Ռիչարդ Ռապպորտի ու Յան Թիմանի հետ միասին բաժանում է 1-3-րդ տեղերը (լրացուցիչ գործակիցներով Մովսիսյանը 2-րդն է):Բրազիլահայ Գրիգոր-Սեւակ Մխիթարյանը մի փոքր զիջել է դիրքերը: Պարտվելով Սաբինո Բրունելլոյին՝ նա 4,0 միավորով նահանջել է վեցերորդ հորիզոնական:
Աշոտ ՀԱԿՈԲՅԱՆ