Լրահոս
ՄԻՊ-ն էլ տեղյա՞կ չէ
Օրվա լրահոսը

Ցավակցում են մեր գործընկերները

Հունվար 20,2013 23:36

Սոցիալական ցանցերում, այլ լրատվամիջոցներում մեր գործընկերոջ՝ Նաիրա Մամիկոնյանի անժամանակ մահվան կապակցությամբ բազմաթիվ ցավակցություններին հավելենք եւս երկուսը, որ ստացել ենք մեր էլեկտրոնային հասցեով:

«Տեսակետ» մամուլի ակումբ. «Մեծ ցավով տեղեկացանք հրաշալի մարդու և փայլուն լրագրողի` «Առավոտ» օրաթերթի թղթակից Նաիրա Մամիկոնյանի անժամանակ մահվան մասին: Կյանքից հեռացավ կենսախինդ ու լուսավոր մի անձնավորություն, որի հետ երկու րոպե շփումն անգամ բավարար էր, որպեսզի վարակվեիր նրա լավատեսությամբ ու դրական լիցքեր ստանայիր ամբողջ օրվա համար: Նրան երբեք հանգիստ չէիր տեսնի` անընդհատ զբաղված, մշտապես վազքի մեջ. նրա ամենօրյա գործունեության մեջ դրսևորվում էին իսկական լրագրողի լավագույն հատկանիշները:  Նաիրայի կորստով մեզանում պակասեցին լույսն ու բարությունը, որ հորդում էին մեծ սիրտ ունեցող այս աշխույժ ու պայծառ մարդուց: Սգալով Նաիրայի կորուստը` ցավակցում ենք նրա հարազատներին ու գործընկերներին: Աստված լուսավորի նրա հոգին:

Իր ցավակցությունն է Փարիզից հայտնել նաեւ  լրագրող Ժան Էկյանը:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել