Լրահոս
Օրվա լրահոսը

ԵԽԽՎ նախընտրական դիտորդական պատվիրակությունը «copy paste» անելո՞վ է զբաղված

Հունվար 20,2013 21:43

Ինչպես Aravot.am-ը արդեն տեղեկացրել էր, ՀՀԿ խորհրդի անդամ, ՀՀ ԱԺ պետաիրավական հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Դավիթ Հարությունյանը, անդրադառնալով ԵԽԽՎ ժամանակավոր հանձնաժողովի նախընտրական դիտորդական պատվիրակության՝ օրեր առաջ ներկայացրած  նախընտրական հայտարարություններին, հայտարարել էր, որ աշխատում է դիտորդների դիտարկումների առիթով իր արձագանքների վրա եւ այն հայտարարության տեսքով կներկայացնի մեկ օր անց:

Անդրադառնալով դիտորդների՝ ընտրացուցակներում արձանագրած անճշտություններին՝ Դավիթ Հարությունյանն իր գրավոր հայտարարության մեջ նշել է, որ բացասական գնահատականը պատրաստված էր մինչև ՀՀ ոստիկանության հետ հանդիպումը, քանի որ մամուլի հաղորդագրությունը՝ հայերեն և անգլերեն, տարածվել է անմիջապես հանդիպումից հետ: Դ. Հարությունյանի կարծիքով՝ այն արտատպված էր տխրահռչակ զեկույցից, որը պատրաստել էր բարոնուհի Էմմա Նիքոլսոնի գլխավորած պատվիրակությունը՝ մայիսին կայացած խորրդարանական ընտրությունների վերաբերյալ:

Դ. Հարությունյանը նշում է. «Մենք համարում էինք, որ այդ զեկույցում տեղ գտած մեղադրանքները հորինածին են, որոնք չեն պարունակում ՀՀ իշխանությունների կողմից ներկայացված բացատրությունները, քանի որ խորհրդարանական ընտրություններից հետո ՀՀ-ն հրավիրել է ԵԽԽՎ-ին, որպեսզի իրականացնի հետընտրական առաքելություն ընտրացուցակների ճշգրտման առումով: Սակայն կազմակերպությունը չի ընդունել հրավերը, բայց շարունակում է իր բռնած ուղին՝ ներկայացնել անհիմն մեղադրանքներ՝ կապված ընտրացուցակներ առնչությամբ»:

Դ. Հարությունյանը նշում է, որ ցանկացած երկրի համար տեսականորեն անհնար է ընտրացուցակներում գոյություն ունեցող անճշտությունները լիովին վերացնել: Սակայն միևնույն ժամանակ կարծիք է հայտնում, որ ՀՀ իշխանություններն այդ անճշտությունները հասցրել են հնարավոր նվազագույնի: Հղում անելով օրենսդրությանը՝ Դ. Հարությունյանը նկատում է, որ այն ևս այս խնդրի լուծման համար երաշխիքներ է ապահովում:  Պարոն Հարությունյանը նկատում է. «Ցանկացած օբյեկտիվ հետազոտություն կարող է ցույց տալ, որ ՀՀ-ն լուրջ առաջընթաց է գրանցել՝ ընտրացուցակների ճշգրտման առնչությամբ Վենետիկի հանձնաժողովի և ԵԱՀԿ/ԺՄԻԳ-ի առաջարկությունների կիրառման հարցում: Կարող եմ պնդել, որ ՀՀ-ում ընտրողների ռեգիստրը ԵՄ անդամ երկրներում գործող ընտրողների ռեգիստրներից ամենաճշգրիտն է»:

Անդրադառնալով բացասական գնահատականին, որը վերաբերում է հետաքրքրության և վստահության համընդհանուր պակասին՝ Դ. Հարությունյանը նշում է, որ այս մտահոգությունը ևս վերաշարադրված է բարոնուհի Նիքոլսոնի զեկույցից: Որպես հակափաստարկ՝ Դ. Հարությունյանը հիշեցնում է, որ մի շարք միջազգային դիտորդներ, որոնք մասնակցել են խորհրդարանական ընտրություններին, անվստահության պակաս չեն նկատել: Փոխարենը գրանցվել է ընտրողների մասնակցության 62.8%: Դ. Հարությունյանը նաև հավելում է. «Ավելին, այն կուսակցությունները, որոնք այժմ վիճարկում են ընտրությունները, ակտիվորեն մասնակցել են խորհրդարանական ընտրություններին  և ԱԺ-ում մանդատներ ստացել»:

Թվարկելով ՀՀ նախագահի թեկնածուներին, մասնավորապես Րաֆֆի Հովհաննիսյանին, Պարույր Հայրիկյանին և Հրանտ Բագրատյանին, Դ. Հարությունյանը նկատում է, որ այս նախագահական ընտրություններն ավելի մրցակցային են լինելու, քան նախորդները:

Ամփոփելով Դ. Հարութունյանը նշում է. «Ցավոք, պատվիրակությանը կամ չի հաջողվել, կամ էլ նախընտրել են հղում չկատարել այսպես կոչված կանխատեսելի  նախագահի թեկնածուների՝ ընտրությունների չմասնակցության պատճառներին, քանի որ օրինակ՝ Լ. Տեր-Պետրոսյանը դեռ դեկտեմբերին հայտարարել էր, որ չի մասնակցի ընտրություններին՝ պատճառաբանելով իր տարիքը»:

Դ. Հարությունյանը կարծում է, որ արտերկրում բնակվող հայերի ընտրության իրավունքի կիրառմանը վերաբերող մտահոգությունը ևս արտատպված է բարոնուհի Նիքոլսոնի ոչ անաչառ զեկույցից:

Ըստ պարոն Հարությունյանի՝ դիտորդական առաքելությունների հիմքում պետք է ընկած լինեն երկու կարևոր սկզբունքներ՝ անաչառություն և փաստացիություն: Նա նկատում է, որ տարածված հաղորդագրությունից երևում է, որ չի հաջողվել պահպանել վերոնշյալ սկզբունքներից և ոչ մեկը: Պարոն Հարությունյանը ցավով նշում է, որ այս նախընտրական հաղորդագրությունը տարածվել է մինչև այլ դիտորդակնա խմբերի կողմից զեկույցների տպագրումը, օրինակ՝ ԵԱՀԿ/ԺՄԻԳ-ը, որը երկարաժամկետ դիտորդական առաքելություն է իրականացնում, դրա պատճենահանված տարբերակը չի ներկայացվել տեղական դիտորդներին, ինչպես նախկինում ընդունված էր անել:

Դ. Հարությունյանը պնդում է, որ հաշվի առնելով այն հանագամանքը, որ ՀՀ-ում սպասվում են նախագահական ընտրություններ, պետք է հատուկ ուշադրություն դարձվի վերոնշյալ սկզբունքների պահպանմանը, որպեսզի խուսափենք բարոնուհի  Նիքոլսոնի տխրահռչակ զեկույցի հետագա վերաշարադրումներից:

Տաթև ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունվար 2013
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Դեկ   Փետ »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031