Խորը ցավով ընդունեցի «Առավոտ» օրաթերթի առաջատար լրագրող Նաիրա Մամիկոնյանի անժամանակ մահվան լուրը:
Հայ լրագրությունը կորցրեց համարձակ, սկզբունքային, երիտասարդ ու կենսախինդ անհատի: Նաիրա Մամիկոնյանը Հայաստանի Հանրապետության արժանապատիվ քաղաքացի էր, պրոֆեսիոնալ լրագրող եւ պարզապես` հիանալի մարդ:
Ցավակցում եմ Նաիրա Մամիկոնյանի բոլոր հարազատներին, մերձավորներին եւ «Առավոտ» օրաթերթի խմբագրակազմին` ծանր կորստի համար:
Կարդացեք նաև
Դավիթ Շահնազարյան