Այսպիսի տեքստեր գրել չեմ կարողանում ու չեմ էլ ուզում կարողանալ:
Ինչքան ծրագրեր ուներ… Ապրիլից արդեն ուզում էր վերադառնալ աշխատանքի: Ինչքան էր երեւում իր տեղի թափուր լինելն «Առավոտում»՝ եւ իբրեւ ընկերոջ, եւ իբրեւ լրագրողի:
Այնքան հպարտությամբ էի շատերին ասում, թե Նառուկի շնորհիվ պարզեցի՝ այդ հիվանդությունը դատավճիռ չէ, եւ հրաշքներ լինում են:
Բուժման առաջին փուլերը հաղթահարեց հաջողությամբ եւ այս՝ երրորդ փուլն ուղղակի կանխարգելիչ նշանակություն պետք է ունենար:
Կարդացեք նաև
Բայց արդեն շատ էր հյուծված: Չդիմացավ:
Լույս իջնի հոգուդ, Նառուկ ջան: