Լրահոս
Օրվա լրահոսը

«Եթե հիմա ինչ-որ տղա հարցնի քո մասին, կիմանա, որ դու ընկեր ունես». Ընկերության տարեդարձների մասին

Հունվար 20,2013 13:12

«Մեր սիրո առաջին տարին նշելու համար մենք որոշեցինք մեկ օրով վերհիշել ու ապրել մեր ծանոթության առաջին օրը. գնացինք համալսարան՝ այնտեղ, որտեղ հանդիպել էիք: Հետո ամբողջ ճանապարհին զրուցեցինք մեր առաջին տպավորությունների մասին,-պատմում է 19-ամյա Նարինեն ու հավելում,-նա ինձ մոտ բիձուկի տպավորություն էր թողել, իսկ ես՝ հիստերիկի»: Այժմ զույգը իրեն երջանիկ է համարում:
Սիրահարվածության ժամանակ նկատվում է սերոտոնինի աճ, որն «երջանկության հորմոնն» է: Որոշ չափով դա է պատճառը, որ սիրահարվածները սիրում են խենթություններ անել: Ընդունված է ոչ միայն սովորական օրերը «վերածել զվարճությունների», այլև նշել զույգի ընկերության ամյակները: «Առավոտ երիտասարդականը» հետաքրքրվեց, թե ինչպես են նշում սիրահարները իրենց «սիրո տարեդարձերը»: 22-ամյա Սոնան պատմում է, որպես ընդունված կանոն, ամեն տարի այդ օրը նրանք օրիգինալ նվերներ են իրար մատուցում: «Մի անգամ տուփ էի պատրաստել՝ մեջը թղթերով գրություններ. «Քեզ շատ եմ սիրում», «Դու իմ գանձն ես», «Մենք միշտ միասին կլինենք » և այլն, իսկ նա՝ ալբոմ՝ մեր ամբողջ լուսանկարներով»:
Իրենց սիրո ամյակը նշելու համար զույգը սովորաբար ընտրում է այն օրը, երբ առաջին անգամ համաձայնվեցին ընկերություն անել: Հազվադեպ, բայց լինում է, երբ երկուսն էլ մոռանում են կոնկրետ օրը, սակայն լուծում գտնվում է. ընտրում են հավանական օրերից մեկը: Զավեշտալի դեպքեր էլ են պատահում: 21-ամյա Սոնան չգիտի, թե երբ են սկսել ընկերություն անել. «Որոշ ժամանակ շփվում էինք, մի օր էլ նրան զանգ է գալիս ու  ասում է. «Ընկերուհուս հետ քայլում ենք»,-պատմում է Միլենան ու հավելում,-զարմացա ու հարցրեցի` ոն՞ց, ես քո ընկերուհին եմ, իսկ նա՝ այո, եթե հիմա ինչ-որ տղա հարցնի քո մասին, կիմանա, որ դու ընկեր ունես»: Զույգը իրենց սիրո սկիզբը համարում է հենց ծանոթության օրը:
Կան նաև մարդիկ, ովքեր առհասարակ չեն նշում այսպիսի տոներ: 24-ամյա Սուրենը այս ամենը համարում է աղջիկների կողմից հնարած թիթիզություն: «Չեմ սիրում ցուցադրական բաներ: Ընկերուհուս նվերներ եմ անում, երբ ցանկանում եմ: Մենք երկուսս էլ նույն կարծիքին ենք»,-ասում է նա: Իսկ 25-ամյա Նարեկը համամիտ չէ. «Ինչպե՞ս կարելի է չնշել ու չուրախանալ: Հենց դրանք են էլի առավել հիշվող: Սովորաբար մենք գնում ենք ռեստորան կամ քաղաքից դուրս ու մի քանի ժամ անցկացնում միասին»,-ասում է նա: Ինչպես հավաստիացնում է Նարեկը, զույգը երբեք չի մոռացել տոնի մասին: Նրանք ընկերություն են անում 3 տարի, պատրաստվում են ամուսնանալ 2 տարուց:
Նախքան ամուսնությունը սիրահարները պետք է ճանաչեն միմյանց, դա կարող է տևել ամիսներ կամ տարիներ, սակայն ինչպես ասում է հայտնի խոսքը. «Երբ սերը շատ երկար է մնում պլատոնական, դառնում է կործանարար»:

 

Նազենի Բաղդասարյան

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունվար 2013
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Դեկ   Փետ »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031