Լրահոս
Օրվա լրահոսը

«Եթե մարդը սիրում է, ապա նրան ոչինչ չի կարող խանգարել երջանիկ լինելու համար». Հոգեբան

Հունվար 20,2013 12:40

Հաճախ տղաների եւ աղջիկների մեջ տարակարծություն է, թե ինչու պետք է արական սեռի ներկայացուցիչերը սեռական հարաբերություններ ունենան մինչ ամուսնանալը, իսկ իրենք ոչ: Հոգեբան Նարինե Մովսեսյանը դա բացատրում է նրանով, որ աղջիկները չեն ցանկանում լինել իրենց սիրելիի հերթականը. «Իրենք ցանկանում են հավասար դիրքում լինել հակառակ սեռի հետ, սակայն եթե մարդը սիրում է, ապա նրան ոչինչ չի կարող խանգարել երջանիկ լինելու համար»:

Հոգեբանի խոսքով, տղան աղջկանից տարբերվում է նաեւ նրանով, որ իրենց թույլատրվում է անել բաներ, ինչը ցանկալի չէ աղջիկների դեպքում. « Երբ տղան է սեռական հարաբերություններ ունենում մինչ ամուսնանալը, նորմալ է, բայց աղջկա դեպքում այդքան էլ ողջունելի չէ: Գիտենք, որ հայ կինը միշտ էլ աչքի է ընկել իր հնազանդությամբ եւ ավանդույթների պահպանմամբ»,- ասում է  հոգեբանը:
Մովսեսյանը կոչ է անում աղջիկներին` ավելորդ վեճեր չստեղծել դրա պատճառով:
Սեքսապաթոլոգ Սեւադա Հակոբյանն էլ մեզ հետ զրույցում նշեց, որ եթե տղաների այդ ցանկությունը ճիշտ ժամանակին չբավարարվի, ապա հետագայում սեռական խնդիրներ կառաջանան. «Ցանկալի է, որ 12 շաբաթ հետո կրկնվի սեռական հարաբերությունը: Երկար ժամանակ սեքսով չզբաղվելու դեպքում տղաները ավելի ագրեսիվ են դառնում աղջիկների նկատմամբ, հոգեկան որոշ խանգարումներ են ունենում եւ հնարավոր է, որ երբ հետագայում ցանկանան նորից զբաղվել, չստացվի: Սեռական հաճույքը` էնդորֆինի հորմոնն է` երջանկության հորմոնը, այդ իսկ պատճառով, եթե մարդը չի ստանում նորմալ ճանապարհով, ուրիշ ճանապարհներ է փնտրում: Օրինակ` քաղցրավենիքի չափից դուրս շատ օգտագործումը, որը կարող է ճարպակալման հանգեցնել»,- ասում է սեքսապաթոլոգը:

Արամ Արարատյան

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունվար 2013
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Դեկ   Փետ »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031