Հունվարի 19-ին, ողբերգական դեպք է տեղի ունեցել Շիրակի մարզում: ժամը 17:30-ի սահմաններում Ոստիկանության Ամասիայի բաժին ահազանգ է ստացվել, որ Բյուրակն գյուղի տարածքում Ախուրյան գետի ափին մահացած անձ կա:
Ըստ shamshyan.com- ի նշված վայրում ոստիկաններն ու փրկարարները հայտնաբերել են ցրտահարության հետևանքով մահացած Գյումրի քաղաքի բնակիչ 38-ամյա Արտյոմ Թովմասյանի դին: Վերջինս, ըստ նախնական տեղեկությունների, ունեցել է հոգեկան խնդիրներ, ինչի մասին տեղյակ են եղել ընտանիքի անդամները:
Դատաբժշկի նախանական եզրակացության համաձայն, դիակի վրա բռնության հետքեր չկան, և մահվան պատճառն, ըստ երևույթին, ցրտահարությունն է եղել:
Փաստի առթիվ ոստիկանության քննչական գլխավոր վարչության Շիրակի մարզի քննչական բաժնում նյութեր են նախապատրաստվում: