Շախմատի Հայաստանի տղամարդկանց 73-րդ առաջնության՝ այսօր կայացած յոթերորդ տուրից հետո, ընդգծվել են երեք առաջատարները: Տիգրան Լ. Պետրոսյանը ոչ-ոքի արեց Հովիկ Հայրապետյանի հետ, Ավետիք Գրիգորյանը հաղթեց Ռոբերտ Աղասարյանին, Ռոբերտ Հովհաննիսյանը՝ Զավեն Անդրիասյանին: Հենց այս երեք գրոսմայստերներն էլ կազմում են առաջատարների եռյակը. Տիգրան Լ. Պետրոսյան՝ 5,5 միավոր, Ավետիք Գրիգորյան եւ Ռոբերտ Հովհաննիսյան՝ 5,0-ական:
Աշոտ ՀԱԿՈԲՅԱՆ