Կենտրոնական ընտրական հանձնաժողովի նախագահ Տիգրան Մուկուչյանը հերքեց ընտրացուցակներում ԵԽԽՎ նախընտրական պատվիրակության արձանագրած էական անճշտությունները եւ արտասահմանում բնակվող հայաստանցիների ընտրական իրավունքի հարցում անհստակությունը:
«Հայաստանցիների ընտրական իրավունքի հարցը բավականին մեծ նշանակության խնդիր է, այդ հարցի հետ կապված քննարկումներ են պետք, որ արդյունքում կայացվի որոշում: Այն ձեւակերպումը, որ հստակ չէ, կարծում եմ՝ հստակ է, որովհետեւ մեր ընտրական օրենսգիրքը շատ հստակ է ամրագրել, թե ինչ կարգով են այդ քաղաքացիները հնարավորություն ունենում մասնակցել քվեարկությանը: Ներկայացրել են մոտեցում, բայց մենք ունենք ընտրական օրեսնգիրք, այս պահին չեմ ուզում գնահատականներ տալ որեւէ մեկի խոսքին»,- Aravot.am-ին ասաց պարոն Մուկուչյանը:
Ընտրացուցակների անճշտությունների վերաբերյալ պատվիրակության մտահոգությանն անդրադառանալով՝ պարոն Մուկուչյանն ասաց, որ ցուցակները պատշաճ տեսքի են բերվել, կատարվել են ճշգրտումներ:
Մանրամասները`տեսանյութում
Կարդացեք նաև
Արփինե ՍԻՄՈՆՅԱՆ