Շախմատի Հայաստանի կանանց 68-րդ առաջնության ավարտին չնայած երկու տուր կա եւ մրցաշարային աղյուսակը դեռ վերջնական տեսք չի ստացել, սակայն մրցանակային տեղերի համար պայքարն ընթանում է հիմնականում երեք հոգու՝ 5,5 միավորով միանձնյա առաջատար, վանաձորցի միջազգային վարպետ Նարինե Գասպարյանի, խարկովաբնակ գրոսմայստեր Եվգենյա Դոլուխանովայի (լուսանկարում) եւ երեւանցի միջազգային վարպետ Աննա Հայրապետյանի միջեւ:
Հետաքրքիր է, որ առաջնությունում պարտությունով մեկնարկած Եվգենյա Դոլուխանովան երկրորդ տուրում կես միավոր վաստակելուց հետո չորս անընդմեջ հաղթանակ տանելով՝ 5,0 միավորով այժմ ընթանում է երկրորդ հորիզոնականում: Իր անվան դիմաց նույնքան միավոր գրանցել է նաեւ Աննա Հայրապետյանը:
Աշոտ ՀԱԿՈԲՅԱՆ