Լրահոս
Օրվա լրահոսը

Փուչիկների երկիր Հայաստանս (ըստ պաշտոնական տվյալների)

Հունվար 19,2013 21:04

ՀՀ Ոստիկանությունը հրապարակել է ՀՀ ընտրողների ռեգիստրում ընդգրկված ընտրողների ընդհանուր թիվը, որը 19.01.2013թ. դրությամբ կազմում է 2.508.000 ընտրող, այն դեպքում, երբ 2011թ. մայիսի 6-ին կայացած խորհրդարանական ընտրությունների ժամանակ այդ թիվը կազմել է 2.484.000 ընտրող, այսինքն ինն ամսվա ընթացքում ընտրողների թիվն ավելացել է 24.000-ով:

Համաձայն մարդահամարի տվյալների` 2011թ. հոկտեմբերի 12-ի դրությամբ, Հայաստանում առկա են եղել ընդամենը 2 մլն 871 հազ. 509 մարդ:

Եթե հաշվի առնենք, որ միգրացիոն գործակալության տվյալների համաձայն 2012թ-ին ՀՀ-ից արտագաղթողների թիվը կազմել է 42.700 մարդ, ապա ստացվում է, որ Հանրապետությունում առկա 2.828.000 մարդու պայմաններում ունենք 2.508.000 ընտրող:

Ակնհայտ է, որ Հայաստանում բնակվողների թվի կրճատման ու ընտրողների թվի ավելացման այս տեմպերը շարունակվելու դեպքում, հաջորդ խորհրդարանական ընտրություններում ընտրողների ռեգիստրում ընդգրկված քաղաքացիների թիվը կգերազանցի Հանրապետությունում առկա անձանց (այդ թվում անչափահասների) ընդհանուր թվին:

Հ.Գ. Պաշտոնական թվային տվյալների վրա հիմնված վերը նշված հաշվարկը ցույց է տալիս, որ մեր երկրում, ոչ միայն փուչիկներն են փուչիկ, այլ նաև` պաշտոնական թվերը, իսկ ամեն մի փուչիկ, վաղ թե ուշ պայթում է:

Կարեն ՄԵԺԼՈՒՄՅԱՆ

փաստաբան

 

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունվար 2013
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Դեկ   Փետ »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031