Լրահոս
Օրվա լրահոսը

«Թուրքիա պետությունը հայատյաց պետություն է». Ռուբեն Մելքոնյան

Հունվար 19,2013 19:39

«Դատական գործընթացը վերածվեց իրավական ֆարսի, սա մոռելանդ սպանությունների հերթական մասն էր»,-այսօր Հրանտ Դինքի սպանության 6-րդ տարելիցի հետ կապված նշեց ԵՊՀ արեւելագիտության ֆակուլտետի փոխդեկան, թուրքագետ Ռուբեն Մելքոնյանը:

Նրա համոզմամբ կարեւոր վկաներ, ովքեր պետական պաշտոնյաներ են չընդգրկվեցին գործում եւ այն անհաջողության մատնվեց: Թուրքական իշխանությունները բազմիցս հայտարարեցին, որ իրենք ամեն ինչ անելու են գործի լիակատար բացահայտման համար. «Պաշտոնյաները քաջալերվեցին պետության կողմից եւ զբաղեցնում են ավելի բարձր պաշտոններ, նրանց հայտարարությունները գրվեցին սառույցին, մնացին սոսկ խոսքեր: Իշխող կուսակցությունը փորձեց Դինքի սպանությունը օգտագործել ներքին քաղաքական գործերի համար, սպանության իրական կազմակերպիչները առ այսօր վայելում են իրենց պաշտոնները:

Թուրքագետի պնդմամբ թուրքական հասարակության մի փոքր շրջանում որոշակի բեկում տեղի ունեցավ սպանությունից հետո.

«Դինքը գիտակցված մահապարտ էր, նա թուրքական հասարակության մեջ առաջացրեց մի փոքր ճեղքվածք, որը պետք էր: Թուրքիա պետությունը հայատյաց պետություն է՝ նրա բռնապետություն լինելու վերաբերյալ բազմաթիվ նյութեր ու հոդվածներ կան, որոնք մերկացնում են թուրքերին»:

Անժելա ՇԱՀՈՒՄՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունվար 2013
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Դեկ   Փետ »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031