Լրահոս
Օրվա լրահոսը

Ամենատարօրինակ Instragam-ը եւ մի քանի ծիծաղաշարժ բացթողումներ Google-ից (Ֆոտոշարք)

Հունվար 19,2013 17:30

PrevPhoto
NextPhoto

Թոմի Էդիսոնը կույր է ծնված օրվանից, սակայն դա չի խանգարում նրան, որպեսզի արվեստով զբաղվի` պատրաստելով նկարներ բոլորի կողմից հայտնի Instragam ծրագրով:

«Սա ինձ համար հետաքրքիր է, քանի որ մինչ այժմ ես երբեք տեսախցիկ չեմ ունեցել»,- ասում է նա:
Էդիսոնը օգտագործում է «հատուկ հնարավորությունները» իր iPhone-ով. Siri-ն բարձրաձայն կարդում է ամեն ինչ` ծրագիրը, ֆիլտրի անունը…
Իհարկե Էդիսոնը չի կարող տեսնել իր լուսանկարները եւ ամեն ինչ այդքան էլ հաջող չի ստացվում, սակայն մեկնաբանությունները նրան ուժ են տալիս:
Իսկ հիմա Ձեզ ենք ներկայացնում մի քանի ծիծաղաշարժ բացթողումներ Google որոնողական համակարգի կողմից: Վերջինիս որոնման տողում գրեք հետեւյալ երեք բառերը, բայց առանձին-առանձին` do a barrel roll, zerg rush, tilt: Մի անհանգստացեք` Ձեր համակարգչի հետ ամեն ինչ նորմալ է:
Պարզվում է` Youtube-ով կարող եք դաշնամուր նվագել: Միացնում եք տեսանյութը եւ վիդեոպորտալի ինտերակտիվ ստեղնաշարների միջոցով նվագում եք:

Կարծում եմ` նկատած կլինեք, որ տոների ժամանակ Google-ի գլխավոր էջը, այսպես կոչված դուդլը, համապատասխանեցվում է օրվան: Պետք է ուշադրություն դարձնել մի քանի դուդլների վրա: Դրանցից մեկն էլ Լես Պոլի ծննդյան առթիվ 2011թ.-ին ստեղծված կիթառն է:  Պաս-Մապ խաղի մասին հիշո՞ւմ եք: Այժմ այն կարող եք խաղալ դուդլում`:

Շատ հաճախ մեզ դիմում են խնդրանքով, որ ինչ որ մի բան գտնենք Google-ում, քանի որ իրենք «չեն կարողանում»: Դուք կարող եք օգտվել kak-iskat.ru կայքից: Բարկությունը կանցնի, իսկ դուք էլ կարող եք ծիծաղել:

 

Արամ Արարատյան

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունվար 2013
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Դեկ   Փետ »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031