Անցած տարի Գյումրիի քաղաքապետի ընտրություններին նախկին քաղաքապետ Վարդան Ղուկասյանը Հայ կազակական բարեկամության եւ համագործակցության միջազգային միավորում հ/կ-ի միջոցով հարցեր չի պարզել Վլադիմիր Պուտինի հետ:
Հիշեցնենք, որ Գյումրիում ընտրական շրջանում մամուլում տեղեկատվություն էր շրջանառվում, որ Վ. Ղուկասյանը փորձեր է արել Պուտինի հետ հարցեր ճշտելու:
Այսօր «Հայելի» ակումբում հ/կ նախագահ, գլխավոր ատաման Կարեն Զադոյանը ասաց, որ Վ. Ղուկասյանի հետ մտերմություն արել են, բայց չեն սատարել, որովհետեւ քաղաքականությանը խառնվում են միայն նախագահական ընտրությունից ընտրություն:
Նա նաեւ ասաց, որ Վ. Ղուկասյանը պատվավոր ատամանի կոչումը ստացել էր Ռուսաստանի կազակական միավորումից. «Նա չի մասնակցել ոչ մի գործողության: Ինքը շատ սիրում էր ատաման բառը, կազակական պատմությունը, տեսանք` պատմությանը, հավանություն ենք տվել ու առաջարկել Գյումրիում լինի գլխավոր ատաման»:
Կարդացեք նաև
Արփինե ՍԻՄՈՆՅԱՆ