Լրահոս
ՄԻՊ-ն էլ տեղյա՞կ չէ
Օրվա լրահոսը

Հայ կազակները կսատարեն Սերժ Սարգսյանին

Հունվար 19,2013 16:12

Հայ կազակական բարեկամության եւ համագործակցության միջազգային միավորում հ/կ-ն այսօր հայտարարեց առաջիկա նախագահական ընտրություններում ՀՀ նախագահ, ՀՀԿ թեկնածու Սերժ Սարգսյանին սատարելու մասին:

«Հաշվի առնելով Հայաստանի ներկայիս խնդիրները, մարտահրավերները, այդ թվում ՀՀ սահմանադրական կարգի եւ օրինականության պահպանման, ամրապնդման եւ ՀՀ, ԼՂՀ անվտանգության  ամրապնդման , պետական կառավարման ոլորտում առավելագույն փորձառություն ունեցող ղեկավար ունենալու անհրաժեշտությունը`  կազմակերպության նախագահության նիստում որոշվել է պաշտպանել գործող նախագահի թեկնածությունը»,- այսօր «Հայելի» ակումբում ասաց հ/կ գլխավոր շտաբի պետ, կազակական զորքերի գեներալ Սարգիս Աղաբեկյանը:

Ըստ նրա, առաջադրված թեկնածուներից արժանավորներն են Րաֆֆի Հովհաննիսյանն ու Հրանտ Բագրատյանը, բայց նախընտրում են Սերժ Սարգսյանին հենց ամենափորձառու համարելու  համար. «Նշված 5 տարիները զարգացել են խաղաղության պայմաններում.  եւս 5 խաղաղ տարի, նշված տարիները զերծ են եղել հասարակական ցնցումներից, թե տնտեսության, թե պաշտպանական ոլորտում: Մեծ քայլեր են կատարվել սահմանադրական օրինականության ամրապնդման ոլորտում, մեծ ձեռքբերումներ կան»:

Կազակների հ/կ-ն մոտ 6000 անդամ ունի եւ նախորդ նախագահական ընտրություններին էլ սատարել է Սերժ Սարգսյանին:

Արփինե ՍԻՄՈՆՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունվար 2013
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Դեկ   Փետ »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031