Շենգավիթ համայնքի ընդհանուր իրավասության դատարանում քննության է առնվում նախկինում չդատված Ռաֆիկ Մարկոսյանի դեմ հարուցված քրեական գործը:
Վերջինիս մեղադրվում է նրանում, որ 2011թվականի հուլիս ամսին անչափահասներ՝ 18 տարին չլրացած Դիաննային և Սեդային սեռական շահագործման նպատակով հավաքագրելու և ՀՀ պետական սահմանը հատելով՝ Հայաստանից Ռուսաստանի Դաշնության նրանց տեղափոխումը կազմակերպելու և այնտեղ վերջիններիս պոռնկության շահագործման դիտավորությամբ, նախնական համաձայնության է եկել իր հետ սիրային կապի մեջ գտնվող Քրիստինե Անդրանիկի Ներսիսյանի հետ, ապա Դիաննայի հետ ամուսնանալու, նրան ՌԴ Վոլգոգրադ քաղաք՝ իր ծնողների մոտ մշտական բնակության տեղափոխելու, այնտեղ ընտանեկան բարեկեցիկ կյանքով ապրելու կեղծ խոստումներով, որպես այդ խոստումների հավաստիք՝ իր հանցակից Քրիստինե Ներսիսյանին Դիաննայի հարազատների և մտերիմների շրջանում իբրև իր մորաքրոջ աղջիկ ներկայացնելու միջոցով վերջիններիս վստահությանը չարաշահելով՝ հավաքագրել է նրան։ Սույն նպատակով Քրիստինե Ներսիսյանի հետ նախնական համաձայնությամբ, միաժամանակ ՌԴ Վոլգոգրադ քաղաք տեղափոխելու և իրենց հետ համատեղ բարեկեցիկ կյանքով ապրելու կեղծ խոստումներով, փորձել են հավաքագրել նաև Դիաննայի ընկերուհուն՝ Սեդային, սակայն չեն կարողացել հանցավոր մտադրությանն ավարտին հասցնել իրենց կամքից անկախ հանգամանքներում՝ վերջինիս կողմից ՌԴ մեկնելուց հրաժարվելու պատճառով։
Հանցավոր մտադրությանն իրագործելու նպատակով Ռաֆիկ Մարկոսյանը, Քրիստինե Ներսիսյանի հետ նախնական համաձայնությամբ, 2011թ. հուլիսի 10-ին ՀՀ Բագրատաշենի սահմանային կետով Դիաննային շահագործման նպատակով տեղափոխել են ՌԴ Մինվոդի քաղաք, որտեղ վերջինիս փախուստը կանխելու նպատակով վերցրել են նրա անձնագիրը, ապա Դիաննայի նկատմամբ բռնություն գործադրելով՝ նրան ծեծի ենթարկելով և այդպիսիք գործադրելու սպառնալիքներով, փորձել են ներգրավել պոռնկության շահագործման մեջ՝ ստիպելով զբաղվել մարմնավաճառությամբ և աշխատած գումարները փոխանցել իրենց, սակայն տեսնելով, որ վերջինս համառորեն հրաժարվում է, նրան ներգրավել են այլ շահագործման՝ հարկադիր աշխատանքի մեջ և 2011թ.-֊ի հուլիսի 12-ից մինչև հուլիսի 28-ը դրել և պահել են շահագործման մեջ՝ պարտագրելով Մինվոդի քաղաքին հարակից Նագուտսայա գյուղում գբաղվել հողագործությամբ։
Ռաֆիկ Մարկոսյանի նկատմամբ որպես խափանման միջոց ընտրվել է կալանավորումը, իսկ դատարանում մեղադրանքը պաշտպանվում է ՀՀ գլխավոր դատախազության դատախազ Տիգրան Պողոսյանի կողմից:
Կարդացեք նաև
Իրավաբան.net