Լրահոս
Դա պե՞տք է մեզ. «Ազգ»
Օրվա լրահոսը

«Թուրքիայում ապրող որևէ հայի կյանք մինչև այսօր էլ ապահովագրված չէ»». Գևորգ Մելքոնյան

Հունվար 19,2013 14:58

«Հրանտ Դինքի սպանությունը 1915թ. Հայոց ցեղասպանության, հայոց ցեղասպան քաղաքականության շարունակությունն էր: Եվ քանի դեռ, Թուրքիայի Հանրապետությունը չի ճանաչել հայոց ցեղասպանությունը, ապա Թուրքիայում ապրող որևէ հայի կյանք մինչև այսօր էլ ապահովագրված չէ» ,-այսօր այս մասին «Ելակետ» մամուլի ակումբում  ասաց պատմական գիտ. թեկնածու Գևորգ Մելքոնյանը:

Բանախոսը խոսելով Հրանտ Դինքի սպանության հետևանքների մասին, ասաց որ Դինքի սպանությունը ցնցեց ոչ միայն թուրք հասարակությանը, այլ  նաև Թուրքիայի հասարակության համար ունեցավ ինդիկատորի դեր և սա ցույց տվեց, որ նրանք քաջատեղյակ են ոչ միայն հայոց ցեղասպանության եղելության մասին, այլ նաև կոչ էր անում թուրքական իշխանություններին  ճանաչել հայոց ցեղասպանությունը և գնալ հարաբերությունների կարգավորմանը, որին Թուրքիան այսօր պատրաստ չէ: «Այսօր Հրանտ Դինքի սպանությամբ այն ազգայնականները, ովքեր  մտածում էին, որ այսպես կարող են սաստել  այն հայ մտավորականներին, ովքեր խոսում են հայոց ցեղասպանության մասին, ոչ միայն չստացվեց, այլ նաև   այսօր Թուրքիայում ընթանում է մի գործընթաց, որը տանում է նրան, որ Թուրքիայի իշխանությունը հենց թուրք հասարակության ճնշման ներքո ընդունելու է հայոց ցեղասպանությունը»,-ասում է նա:

Գևորգ Մելքոնյանը Հրանտ Դինքի սպանության գործը այսօր էլ փակված չի համարում, քանի որ հիմնական կազմակերպիչներն այսօր ազատության մեջ են և ընդամենը դատապարտվել են կատարողները: Նա կարծում է,  որ թուրքական հասարակությունը մի օր իր մեջ ուժ կգտնի դատապարտելու  ոչ միայն Հրանտ Դինքի  սպանության բուն կազմակերպիչներին, այլ նաև դատապարտի այն հակահայկական մեծ ալիքը` ի դեմս այն ազգայնականների, որոնք կան Թուրքիայում: «Թուրք ազգայնականներն ամեն ինչ անում են, որպեսզի լռեցնեն խոսող գործիչներին»,-ասում է բանախոսը:

«1,5 միլիոն +1, հայրենիք- սփյուռք մշակութային կազմակերպության» ղեկավար Արման Ավետիսյանն էլ հավելեց, որ իրենց կազմակերպությունը տարբեր գործունեություն է ծավալում, զբաղվում են Հրանտ Դինքի հավերժացման ծրագրով, ինչպես նաև  նպաստում է հայոց ցեղասպանության միջազգային ճանաչմանը: «Հրանտից հետո գումարվեցին ևս +1-եր: Մենք բոլորս ենք ցեղասպանությունից փրկվածների ժառանգները: Ես կոչ եմ անում, որպեսզի այսօր համախմբվածություն ձեռք բերենք եւ ուժ»,-ասաց Արման Ավետիսյանը:

Այն հարցին, թե արդյոք թուրքական քաղաքականության մաս չի կազմում այն ցույցերը, որտեց թուրք հասարակությունը բարձրաձայնում է. «Մենք բոլորս Հրանտ Դինք ենք, մենք բոլորս հայ ենք» Մելքոնյանը պատասխանեց. «Այսօր Թուրքիայում ապրող հասարակությունը երկփեղկված է: Մի մասը, հատկապես մտավորականները պահանջում են իշխանությունից, որպեսզի ճանաչեն ցեղասպանությունը և հաստատել դիվանագիտական հարաբերություններ, իսկ մյուս մասը  պահանջում է, քանի դեռ Հայաստանը չի հանձնել իր ազատագրված հողերը Ադրբեջանին, որևէ հարաբերություններ չհաստատել Հայաստանի հետ»:

 

Քրիստինա ՄԻՐԶՈՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունվար 2013
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Դեկ   Փետ »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031