Լրահոս
Օրվա լրահոսը

6 տարվա վաղեմության գործը չի բացահայտվել

Հունվար 19,2013 14:21

Ոստիկանությունը շարունակում է հավաստիացնել

2012 թվականի սեպտեմբերի 8-ին Հայաստանի ոստիկանությունը տեղեկացրեց 6 տարվա վաղեմության հանցագործության բացահայտման մասին: Գործը վերաբերում էր քաղաքացի Գայանե Նազարյանից երթուղային տրանսպորտում 6000 ԱՄՆ դոլար գողությանը:

Համաձայն ոստիկանության պաշտոնական հաղորդագրության, ոստիկանություն է բերման ենթարկվել 50-ամյա քաղաքացի Գյուլնարա Հովհաննիսյանը, ով, ինչպես ասվում է հաղորդագրության մեջ, կատարել է գողությունը: Սա միայն չոր պաշտոնական հաղորդագրություն էր: Հետագայում այս պատմությունն ավելի հետաքրքիր զարգացում ունեցավ:

Ինչպես հայտնեց տուժողի փաստաբան Խաչատուր Խաչատրյանը, չնայած այն հանգամանքին, որ տուժողը ժամանակին մանրամասն նկարագրել էր Հովհաննիսյանին (ի դեպ, հենց նրա նկարագրության հիման վրա ոստիկանությունը հայտնաբերել էր Հովհաննիսյանին), եւ այդ նկարագրությունը ամբողջությամբ համընկել էր կասկածյալի արտաքին տվյալների հետ, ոստիկանության Արաբկիրի բաժնի քննիչ Պարույր Բադալյանը դադարեցրել է քրեական հետապնդումը քաղաքացի Գյուլնարա Հովհաննիսյանի նկատմամբ:

Նազարյանը ճանաչել է կասկածյալին, ինչպես քննչական միջոցառումների, այնպես էլ առերեսման ժամանակ:

«Քննությունը իրականացվել է բազմաթիվ բացթողումներով եւ թերացումներով,- պատմում է Խաչատրյանը:- Հիմնվելով տվյալ բացթողումների վրա՝ դատախազությունը գործը ուղարկել է վերանայման: Սակայն քննիչ Բադալյանը կրկին դադարեցրել է քրեական հետապնդումը՝ հանցակազմի բացակայության պատճառով: Հաշվի առնելով քննիչի ոչ հետեւողական գործողությունները՝ դատախազին ուղղված Գյուլնարա Հովհաննիսյանի նկատմամբ գործը վերսկսելու խնդրանքով երկրորդ դիմումի մեջ մենք միջնորդել ենք փոխել քննիչին ավելի փորձառու աշխատակցով»:

Փաստաբանը նաեւ մատնացույց է անում կասկածյալի հարուստ քրեական անցյալը: Այսպիսով, փաստաբան Խ. Խաչատրյանի խոսքերով, Հովհաննիսյանն ունի բազմակի դատվածություններ, հատկապես նմանատիպ գողությունների, կավատությամբ զբաղվելու, ինչպես նաեւ պետական ունեցվածքի յուրացման համար: Ի դեպ, ինչպես պնդում է Նազարյանի ներկայացուցիչը, ոստիկանությունը չէր ընդունում տուժածի պաշտոնական դիմումները գողության փաստի մասին: Դիմումը ընդունվել է միայն այն բանից հետո, երբ տուժողը դիմել էր Հայաստանի ոստիկանապետ Վլադիմիր Գասպարյանին:

«Հուսով ենք, որ դատախազությունը հավանություն կտա մեր միջնորդությանը եւ քրեական գործը Հովհաննիսյանի նկատմամբ, վերջապես, կիրականացվի»,- հույս հայտնեց Խ. Խաչատրյանը:

Սեփ. լր.

«Առավոտ» օրաթերթ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունվար 2013
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Դեկ   Փետ »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031