Լրահոս
Օրվա լրահոսը

Վետերանները քիչ են մնացել

Հունվար 19,2013 14:07

Հայրենական պատերազմի վետերան Ռուբեն Ավետիսյանն արդեն 7-րդ անգամ դիմում է հանրապետության նախագահ Սերժ Սարգսյանին, սակայն ինչպես վետերանն է ասում, ամեն անգամ վետերանների անունից նախագահին ուղղված նամակը հասցեագրվում է աշխատանքի եւ սոցիալական հարցերի նախարարություն, վերջինս էլ ամենայն մանրամասնորեն պատասխանում է, թե մեր երկրում վետերաններն ինչ իրավունքներ ունեն: «Առավոտի» հետ զրույցում վետերան Ավետիսյանը նկատում է. «Մենք մեր իրավունքները շատ լավ գիտենք եւ նախագահից ու վարչապետից այլ բան ենք խնդրում. առանց այդ էլ քիչ մնացած վետերաններին վճարել խորհրդային տարիներին խնայդրամարկղերում մնացած ավանդները: Նրանք արդեն 85-ն անց մարդիկ են: Ապրում են դժվարության եւ կարիքի մեջ, սակայն նրանց վիճակը որեւէ մեկին չի անհանգստացնում: Մեր բարձրացրած հարցերը մնում են ապատասխան եւ անլուծելի: Ուստի եւս մեկ անգամ ՀՀ նախագահին խնդրում ենք Հայրենական պատերազմի մասնակիցներին լավ նայել, տրամադրել անվճար բուժօգնություն եւ դեղորայք, ուղեգրել հանգստյան տուն, կենցաղային սպասարկման վարձերը զեղչել»:

Սեփ. լր. 

«Առավոտ» օրաթերթ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունվար 2013
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Դեկ   Փետ »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031