Լրահոս
Դա պե՞տք է մեզ. «Ազգ»
Օրվա լրահոսը

Տեղի է ունեցել Հայաստան-ՆԱՏՕ Անհատական գործընկերության գործողությունների ծրագրով նախատեսված միջոցառումների իրականացումը համակարգող հանձնաժողովի նիստը

Հունվար 19,2013 13:48

Այսօր Ազգային անվտանգության խորհրդի քարտուղար Արթուր Բաղդասարյանի նախագահությամբ տեղի է ունեցել Հայաստան-ՆԱՏՕ Անհատական գործընկերության գործողությունների ծրագրով նախատեսված միջոցառումների իրականացումը համակարգող միջգերատեսչական հանձնաժողովի ութերորդ նիստը:

Բացման խոսքում ԱԱԽ քարտուղար Արթուր Բաղդասարյանը մասնավորապես նշեց. <<2012թ. Հայաստան-ՆԱՏՕ փոխգործակցությունն ունեցել է հաջող ընթացք: Նախատեսված 152 գործողություններից 120-ն ամբողջությամբ կատարվել է: ՆԱՏՕ-ի հետ մեր համագործակցությունը ներառել է պաշտպանության, արտակարգ իրավիճակների, ոստիկանության, ազգային անվտանգության ծառայության համակարգերը և նշված բոլոր գերատեսչությունները պլանով նախատեսված միջոցառումները ամբողջությամբ իրականացրել են: Հատկապես ուզում եմ կարևորել այն հանգամանքը, որ ՆԱՏՕ-ն դրական գնահատական է տվել պաշտպանության ոլորտում ռազմավարական վերանայման աշխատանքներին`  նշելով, որ մեր զինված ուժերը և նրանցում կատարված բարեփոխումները համապատասխանում են միջազգային չափանիշներին: Կարևորվել է Հայաստանում 911 ծառայության ստեղծումը, որը միայն 2012թ. ստացել է 1,3 մլն. զանգեր, աղետների բժշկության կենտրոնի ստեղծումը, ոստիկանության համակարգում քաղաքացիական հատուկ ծառայության հիմնումը, ահաբեկչության և կիբերահաբեկչության դեմ պայքարի ազգային ռազմավարության մշակումը և գործողությունների ծրագրի հստակ իրականացումը>>: Արթուր Բաղդասարյանը նաև վստահություն հայտնեց, որ նախանշված միջոցառումները հաջող ընթացք կունենան նաև 2013թ., հետևաբար պետք է շարունակել այս ընթացքը ակնկալելով լավ արդյունքներ:

Զեկույցներով հանդես են եկել միջգերատեսչական հանձնաժողովի անդամները` իրենց գերատեսչություններին վերաբերող մասով ներկայացնելով ՀՀ-ՆԱՏՕ 2011-2013թթ. Անհատական գործընկերության գործողությունների ծրագրի` 2012թ. կատարողականի ամփոփում` ներկայացնելով հաշվետու ժամանակահատվածում իրականացված կարևորագույն միջոցառումները:

Ի լրումն, ՀՀ-ՆԱՏՕ 2011-2013թթ. Անհատական գործընկերության գործողությունների ծրագրի շրջանակներում հատուկ ուշադրություն է դարձվել պաշտպանության, արտակարգ իրավիճակների, կիբերահաբեկչության դեմ պայքարի, սահմանային անվտանգության խնդիրներին, ռազմակրթական համակարգի բարելավմանը, շրջակա միջավայրի և քաղաքացիական ճգնաժամերի պլանավորման խնդիրներին:

Նիստի ընթացքում քննարկվել են նաև կազմակերպչական հարցեր:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունվար 2013
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Դեկ   Փետ »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031