Լրահոս
Օրվա լրահոսը

«Չի կարող Թուրքիան իրականացնել ՄԱԿ-ի գործունեությունները». Հրանտ Սարգսյան

Հունվար 19,2013 13:17

«Ստամբուլը դառնում է ՄԱԿ-ի եվրոպական գրասենյակի կենտրոն, սա շատ վտանգավոր է մեր երկրի համար: Հայերին կարելի է ոչնչացնել անգամ մեկ փամփուշտ չօգտագործելով»,-այսօր ՄԱԿ-ի Զարգացման ծրագրի Եվրոպական տարածաշրջանային գրասենյակի Բրատիսլավայից Թուրքիա, Ստամբուլ նախատեսվող տեղափոխման կապակցությամբ իր կարծիքն արտահայտեց «Հանուն կայուն մարդկային զարգացման»  ասոցիացիայի նախագահ Կարինե Դանիելյանը:

Նրա պնդմամբ  Թուրքիայի եւ Ադրբեջանի քաղաքացիները աշխատում են միջազգային կառույցների շատ կենտրոններում եւ դա չի կարող չանդրադառնալ մեր երկրի վրա:

ՀՀ քաղաքացիական հասարակության ներկայացուցիչները նամակ են ուղարկել ՄԱԿ-ի գլխավոր քարտուղար՝ պարոն Բան-Կի-Մունին: Նամակը ստորագրել են 15 կազմակերպություններ եւ նշել, որ անտրամաբանական եւ ոչ նպատակահարմար է այս գրասենյակի տեղափոխությունը մի երկիր, որը իրագործել է հայ ժողովրդի եղեռն իր իսկ պատմական հայրենիքում, ով 20 տարի շարունակ ՀՀ  պահում է շրջափակման մեջ, խրախուսում է անհանդուրժողականությունը ազգային փոքրամասնությունների նկատմամբ, չունի դիվանագիտական հարաբերություններ տարածաշրջանային որոշ պետությունների հետ եւ վերջապես գտնվում է ոչ ստաբիլ ռեգիոնում, հաշվի առնելով զինված հակամարտությունները:

«Դիմել ենք ՄԱԿ-ին հույս ունենալով, որ նա հարազատ կմնա իր սզբունքներին: Նպատակ ունենք նաեւ դեսպանների հետ հանդիպել: Դեպքը թարմ է եւ ժամանակ է պետք: Մենք լիարժեք չենք պատկերացնում վտանգը»,-հավելեց Կարինե Դանիելյանը:

«Տապան Էկո-ակումբ» ՀԿ նախագահ Հրանտ Սարգսյանի խոսքով լուրջ աշխատանք է հարկավոր տանել, մարդու իրավունքների խախտում է տեղի ունենում Թուրքիայում, բոլորի համար դա բացահայտ է.

«Կան կրոնական ազատությունների սահմանափակում, Իզրաելի հետ սրված հարաբերություններ, Կիպրոսի խնդիրը՝ ոչ պատերազմ, ոչ խաղաղաություն, Հայաստանի հետ վերջին 20 տարում վերաբերմունքը անտանելի է: Չի կարող Թուրքիան իրականացնել Մակ-ի գործունեությունները եւ պահպանել ՄԱԿ-ի անդամ երկրների շահերը: Տարիների ընթացքում ՄԱԿ-ի ազդեցությունը անկում է ապրել նրան անդամակցած երկրների հասարակությունների շրջանակներում: Նա իր հեղինակությունը պետք է մի կերպ  բարձրացնի»:

Անժելա ՇԱՀՈՒՄՅԱՆ

 

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունվար 2013
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Դեկ   Փետ »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031