Լրահոս
Օրվա լրահոսը

«Դրական եմ գնահատում Վրաստանի վարչապետի այցը Հայաստան». Ջոն Մելիքյան

Հունվար 19,2013 13:03

«Հայաստանի Հանրապետությունը Վրաստանի համար կաեւոր երկիր է, սակայն ազգային փոքրամասնությունների հետ կապված ոչ մի որոշում չունեն դեռ»,-այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ նշեց Վրաստանի հարցերով փորձագետ Ջոն Մելիքյանը:

Նրա պնդմամբ հայ-վրացական սահմանի հետ կապված խնդիրներ կան, սակայն բարդ չեն. «Դրական եմ գնահատում Վրաստանի վարչապետ Բիձինա Իվանիշվիլիի այցը Հայաստան: Այցը առաջին անգամն էր եւ ճանաչողական: Առաջին այցով ոչ մի խնդիր չի լուծվում, կարեւորը տնտեսական հարաբերություններն էին, սպասել ավելին պետք չէր: Փետրվար ամսում ՀՀ արտգործնախարար Էդվարդ Նալբանդյանը կայցելի Վրաստան եւ այդ այցից հետո նոր կարելի է սպասել ռեալ փոփոխությունների եւ քայլերի»:

Փորձագետը նշեց, որ վրաց-ադրբեջանական սահմանը 480 կմ է, 300 կմ հետ կապված հարցերը լուծված են, սակայն ադրբեջանական սահմանաaպահները չեն թույլատրել վրացիներին սահմանն անցնել դեպի իրենց տարածքները: Այդ ժամանակ բարձրացավ լուրջ խնդիր, լուրջ հարց, որը կարծես թե դեռ լուծման ուղիներ չի գտել.

«Կախի տարածքը պատմական շրջան է, այնտեղ ապրում են վրացիներ, ովքեր իրենց ճնշված են զգում, նույնիսկ եկեղեցի այցելում են տարին մեկ անգամ: Հարաբերությունները կարծես թե սրված են, առաջիկայում մենք կտեսնենք թե ինչ լուծման ուղիներ կգտնվեն»:

Անժելա ՇԱՀՈՒՄՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունվար 2013
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Դեկ   Փետ »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031