Լրահոս
Օրվա լրահոսը

Հարկադիրում որպես պաշտոնյա ներկայացած անձը ոչ սթափ վիճակում վթարի է ենթարկվել

Հունվար 19,2013 12:56

Այսօր` հունվարի 19-ին, ավտովթար է տեղի ունեցել Երևանում: Ժամը 03:30-ի սահմաններում Երևան քաղաքի բնակիչ` 31-ամյա Արմեն Աբովյանը, վարելով «Հունդայի» մակնիշի 30 ԼԼ 191 համարնիշի ավտոմեքենան, Գայի պողոտայի թիվ 14/3 շենքի դիմաց դուրս է եկել ճանապարհի երթևեկելի գոտուց և բախվել էլէկտրասյանը:

Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը shamshyan.com-ում, վթարի հետևանքով Ա. Աբովյանը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է սուրբ Գրիգոր Լուսավորիչ բժշկական կենտրոն:

Վթարի վայր են ժամանել Ոստիկանության քննչական գլխավոր վարչության Երևանի քննչական վարչության ճանապարհատրանսպորտային հանցագործությունների քննության բաժնի աշխատակիցները` հատկապես կարևոր գործերով ավագ քննիչ Մանվել Մուրադյանի գլխավորությամբ:

Ֆոտոլրագրողը հայտնում է, որ վարորդը ենթարկվել է բժշկական փորձաքննության և պարզվել է, որ նա այն վարել է ոչ սթափ վիճակում: Իսկ վթարի վայրում փորձում էր ոստիկաններին համոզել, որպեսզի վթարը չձևակերպվի և գործին ընթացք չտրվի, քանի որ ըստ իր ասածի` ինքը հարկադիրում լուրջ պաշտոն է վարում:

Լուսանկարները` Գագիկ Շամշյանի

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունվար 2013
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Դեկ   Փետ »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031