ՀՖՖ պաշտոնական կայքը տեղեկացնում է, որ Մակեդոնիայում գտնվող ֆուտզալի Հայաստանի ազգային հավաքականն այդ երկրի ընտրանու հետ երկրորդ ընկերական հանդիպումում պարտվել է 1:4 հաշվով: Մեր թիմի գլխավոր մարզիչ Ռուբեն Նազարեթյանն այս անգամ խաղադաշտ է դուրս բերել փորձարարական կազմ: Այժմ Հայաստանի ֆուտզալի հավաքականը մեկնելու է Բուլղարիա՝ մասնակցելու Եվրոպայի առաջնության ընտրական փուլի «D» խմբի մրցաշարին, որտեղ նրա մրցակիցները լինելու են Բուլղարիան, Հունաստանը եւ Ուելսը:
Աշոտ ՀԱԿՈԲՅԱՆ