Լրահոս
Օրվա լրահոսը

Տավուշի բաժնի ոստիկանները տաք հետքերով բացահայտեցին հանդամասում տեղի ունեցած սպանությունը

Հունվար 19,2013 11:52

ՀՀ ոստիկանության քննչական գլխավոր վարչության Տավուշի մարզի քննչական բաժնի Տավուշի քննչական բաժանմունքում ավագ քննիչ Հունան Գարամյանի կողմից քրեական գործ է հարուցվել ՀՀ քր.օր-ի 104 հոդվածի 1-ին մասի (սպանություն), 294 հոդվածի 2-րդ մասի 2-րդ կետով (մի խումբ անձանց կողմից ապօրինի որս կատարելու) հատկանիշներով:

Ըստ shamshyan.com-ի,  նշված քրեական գործը հարուցվել է Բերդ քաղաքի բնակիչ 1961թ. ծնված 52-ամյա Սերոժ Հովհաննիսյանի մահվան փաստի առթիվ: Ինչպես ավելի վաղ հայտնել էինք, ոստիկանության Տավուշի մարզային վարչություն և ոստիկանության Բերդի բաժին ահազանգ էր ստացվել, որ Նավուր գյուղին պատկանող «Քոսականց կապեր» կոչվող հանդամասում տղամարդու դի կա: Նշված հանդամաս էին մեկնել ոստիկանության Տավուշի մարզային վարչության ոստիկանության Տավուշի բաժնի օպերատիվ խմբերը:

Նշված վայրում քննչական աշխատանքները ղեկավարում էր ոստիկանության քննչական գլխավոր վարչության Տավուշի մարզի քննչական բաժնի Տավուշի քննչական բաժանմունքի պետ Արթուր Զարգարյանը՝ քննիչներ Հունան Գարանյանի և Արգամ Մայիլյանի մասնակցությամբ: Ֆոտոլրագրողը հայտնում է, որ հաշվի առնելով կատարված դեպքի հնչեղությունը, դեպքի վայրում էր նաև Տավուշի մարզի դատախազության ավագ դատախազ Ներսես Չիլինգարյանը:

Քննչական բաժանմունքի պետ Ա. Զարգարյանի հանձնարարականով կազմվում է 2 խումբ, քանի որ ոստիկանությունը օպերատիվ տվյալներ էր ստացել, որ մահացածի հետ եղել են մի քանի անձինք: Խմբերից մեկը ղեկավարում էր քննիչ Մերուժան Գալստյանը: Արդեն իսկ լուսաբացին Տավուշի ոստիկանություն է բերման ենթարկվում Բերդ քաղաքի բնակիչ 1969թ. ծնված 42-ամյա Արմեն Ղազարյանը, ով ոստիկաններին ներկայացնում է մեկփողանի 16 տրամաչափի որսորդական հրացան:

Կրակոցն արձակվել է Ա. Ղազարյանի կողմից, ինչի հետևանքով Ս. Հովհաննիսյանը աջ ազդրի մասում հրազենային վնասվածքից տեղում մահացել է: Քննիչ Հ. Գարանյանի կողմից հրացանն առգրավված է: Նշանակվել են մի շարք փորձաքննություններ: Գ. Շաշյանը հայտնում է, որ հրացանը եղել է ապօրինի, իսկ Ա. Ղազարյանը նախկինում ապօրինի որս կատարելու համար քրեական պատասխանատվության է ենթարկվել: Քննիչի որոշմամբ Ա. Ղազարյանը ձերբակալվել է և այս պահին գտնվում է ոստիկանության Տավուշի բաժնի ձերբակալվածների պահման վայրում:

Քիչ հետո ոստիկանների ուղեկցությամբ նա տեղափոխվելու է դեպքի վայր, որտեղ քննչական փորձարարություն է կատարվելու: Ֆոտոլրագրողը հայտնում է, որ Տավուշի ոստիկանության օպերատիվ քննչական խումբը պարզել է նաև նրանց հետ եղած մյուս անձին, ով ոստիկանություն դեպքի մասին հայտնած Բերդ քաղաքի բնակիչ 1980թ. ծնված 33-ամյա Կարեն Ջուլհակյանն է, ով աշխատում է Արծվաբերդի անտառապետության Նավուրի բաժնում ՝ որպես անտառապահ:

Լուսանկարները՝ Գագիկ Շամշյանի

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունվար 2013
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Դեկ   Փետ »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031