Լրահոս
ՄԻՊ-ն էլ տեղյա՞կ չէ
Օրվա լրահոսը

Ամերիկայի Հայ Դատի Հանձնախումբը հորդորում է Օբամային

Հունվար 19,2013 10:18

Ամերիկայի Հայ Դատի Հանձնախումբը շնորհավորական նամակ է հղել Բարաք Օբամային՝ ԱՄՆ-ի նախագահի պաշտոնում վերընտրվելու կապակցությամբ ու հորդորել նրան ՝՝վերանայել՛՛ Ամերիկայի հայերի հետ իր հարաբերությունները եւ մինչեւ Ապրիլի 24-ը հանդիպումներ անցկացնել համայնքի ղեկավարության հետ։
՝՝Ամերիկայի հայկական ծագում ունեցող երկու միլիոն անձանց անունից շնորհավորում ենք Ձեզ երդմնակալության նախօրեին՝ վերահաստատելով Ձեր վարչակազմի հետ համագործակցելու մեր պատրաստակամությունը՛՛, ասված է ԱՀԴՀ-ի նախագահ Քեն Խաչիկյան կողմից ստորագրված նամակում, որտեղ առանձանկի կերպով շեշտվում է համայնքի ղեկավարության հետ նախագահի հանդիպման կարեւորությունը։ 
Նույն օրն ավելի վաղ ԱՀԴՀ-ը սկսել է ինտերնետային արշավ՝ նախագահ Օբամային ուղղելով ՝՝մի պարզ հարց, թե երբ եք Դուք պատրաստվում հարգել Հայոց ցեղասպանությունը ճանաչելու Ձեր խոստումը՛՛։ Ինտերնետային նամակում ասված է, թե ցեղասպանություններն անպատիժ թողնելու հանգամանքն աշխարհը դարձնում են վտանգավոր։ Օբամային հղված ինտերնետային նամակում ասված է նաեւ, թե ՝՝մարդկությանը ու մարդու իրավունքների պաշտպանությանն առնչվող այս կարեւորագույն հարցում Ամերիկան ճիշտ ուղով տանելու Ձեր խոստումը հարգելու համար մինչեւ ապրիլի 24-ը դեռեւս կա ժամանակ՛՛։

Ինտերնետային արշավին մասնակցելու համար կարող եք այցելել այս էջը:

Արամ Վանեցյան

«Ամերիկայի Ձայն»

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունվար 2013
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Դեկ   Փետ »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031