Լրահոս
Օրվա լրահոսը

Մարաշից ոտքով իջնելիս Րաֆֆի Հովհաննիսյանը երբեմն սահում եւ ընկնում է (Տեսանյութ)

Հունվար 18,2013 23:47

Դուք ամեն օր ոտքով Մարաշից իջնում եք կենտրոն, դա առողջությա՞ն համար եք անում, մարդկանց հետ շփվելո՞ւ, թե այլ բանի համար: Aravot.am-ի հետ զրույցում մեր այս հարցին ի պատասխան «Ժառանգություն» կուսակցության առաջնորդ Րաֆֆի Հովհաննիսյանը ճշտեց. «Ամեն օր չէ: Արդեն մի քանի տարի է, որ փորձում եմ առողջ ապրել, մարզված լինել, թեեւ միշտ չէ, որ ստացվում է: Ես նախընտրում եմ քայլել, եթե ուշանում եմ՝ հանրային տրանսպորտ նստել: Բայց քայլելը նաեւ հնարավորություն է տալիս մաքուր օդ շնչել, մարզվել, եւ, իհարկե, եթե քաղաքացի կա, որ իր պահանջը ունի, քննադատությունը, խնդրանքը, մեկ-մեկ նաեւ՝ զորակցության արտահայտումը, դա ինձ համար անհրաժեշտ է: Բայց  PR նոր շրջանառությունը, որ կա՝ Րաֆֆին  գնաց ինքնաթիռի մեջ ինչ-որ մի բան արեց, եւ դա PR էր, մինչդեռ ինքը գնում էր հորը շնորհավորելու, Րաֆֆին գնաց Բաքու՝ ինչ-որ բան անելու համար, թեեւ Բաքու ես հրավիրված էի… Կյանքում որոշ բաներ լինում են իսկապես՝ բնական, առանց որեւէ մեկի պլանավորման, եւ հատուկ նպատակ չի հետապնդում: Իմ քայլելը Երեւանի փողոցներում՝ դա իմ բնական վիճակն է: Մի քիչ դժվարանում եմ ձմռանը, մեկ-մեկ սահում եւ ընկնում եմ, ուրախ եմ, որ դուք չեք արձանագրում այդ պահը: Կարող եմ նաեւ ընկնել: Այդ ցավը ինձ նաեւ ուժ է տալիս»:

Հռիփսիմե ՋԵԲԵՋՅԱՆ

 

 

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունվար 2013
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Դեկ   Փետ »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031